Ներքին 2 տարի առաջ - 15:24 13-01-2024

Մերգելյանի այգում ոչնչացվել են 25-ից ավելի կանգուն ծառեր․ shamshyan.com

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի վարչական շրջանների ղեկավարները տևական ժամանակ է՝ խոստանում են, որ մայրաքաղաքում ոչ մի առողջ ծառ չի կտրվի, իսկ եթե կլինեն անձինք, ովքեր ոտնձգություն կկատարեն բնության նկատմամբ, ապա կպատժվեն՝ օրենքի ամբողջ խոստությամբ: նրանք

Այսօր՝ հունվարի 13-ին, «Մերգելյանի» այգում ականատես ենք եղել թե ինչպես են 25-ից ավելի առողջ ու հաստաբուն ծառեր հիմքից կտրվել։

Թե ով, կամ ովքեր են այս ծառերի սպանդի հեղինակը կամ հեղինակները, դա թող պարզեն իրավապահները, սակայն այգու հարևանությամբ բնակվող քաղաքացիները իրենց վրդովմունք էին հայտնում կատարվածի համար։

Տարածքում նաև տիրում է հակասանիտարական վիճակ, իսկ քաղաքային իշխանությունները Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստանում էին, որ արաբկիրցիները ունենալու են այնպիսի այգի, որ անգամ սովետի ժամանակ այդպես չի եղել Մերգելյանի այգում, բայց փաստորեն սովետի ժամանակներից տնկված, խնամված, առողջ ծառերը «ծառասպանները» հիմնահատակ ոչնչացրել են և հայտնի չէ, թե երբ այգին իր դռները կբացի թե՛ արաբկիրցիների, թե՛ երևանցիների և թե հյուրերի առաջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո