Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:17 09-01-2024

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների համար նոր փորձություն է պատրաստել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների համար նոր փորձություն է պատրաստել․ մոտ երկու ամիս կուսակտիվի հետ «Ինչո՞ւ եմ ես ՔՊ անդամ եւ արդյո՞ք ինձ համարում եմ ազատ մարդ» խորագրով քննարկումներ կազմակերպելուց հետո նա նոր թեմա է օրակարգ բերել՝ ո՞րն է հայրենիքը, եւ ո՞րն է պետությունը։ Հիմա էլ այս թեմաներով են ՔՊ-ականները «շեֆին» ներկայացնում իրենց պատկերացումները:

Առաջին «դասը», որը կայացել է անցած հինգշաբթի, անցել է զավեշտալի մթնոլորտում: Հիմնական զեկուցողներից մեկը` ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, դասականներից ֆրազներ է ընթերցել՝ ներկայացնելով որպես սեփական մտքի արգասիք։ Թե ինչու է Փաշինյանն այդ թեման ընտրել, արդյոք էլի՞ հանձնելու տարածքներ կան եւ ուզում է թիմին հաշտեցնել վերացական հայրենիքի եւ թեկուզ մի կտոր մնացած ռեալ պետության գաղափարի հետ, մեր աղբյուրը դժվարացավ պատասխանել։


Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է