Արտաքին 4 տարի առաջ - 21:17 08-07-2022

Ցուրտը փորձություն կլինի 12 միլիոն ուկրաինացի փախստականների համար. ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար

Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ առնվազն 11.5 միլիոն ուկրաինացի լքել է իրենց տները ռուսական բանակի լայնազանգված ներխուժման սկզբից:

Նման վիճակագրություն է ներկայացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին Interfax-Ukraine-ին տված հարցազրույցում։

Գրանդին մանրամասնել է, որ այս թվի մոտ 60%-ը փախել է Ուկրաինայի արևելյան շրջաններից, մոտ 15%-ը՝ երկրի հյուսիսային շրջաններից, իսկ 11%-ը՝ հարավային և արևմտյան շրջաններից։

Շատերը փախել են արտերկիր, սակայն ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ մոտ 6.3 միլիոն ներքին տեղահանվածներ մնացել են Ուկրաինայում՝ հիմնականում ընկերների կամ հարազատների մոտ:

Գրանդիի խոսքով, առաջիկա մի քանի ամիսներին Դոնբասում զինված հակամարտության խաղաղ կարգավորում չի կարելի սպասել, ինչը նշանակում է, որ փախստականները դժվար թե կարողանան վերադառնալ իրենց տները մինչև ձմռան սկսվելը, ինչը նրանցից շատերի համար ծանր փորձություն կլինի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար