Ներքին 2 տարի առաջ - 17:26 08-01-2024

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը չի ենթադրում եռաստիճան դատական համակարգի չեղարկում. Մինասյան

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը չի ենթադրում եռաստիճան դատական համակարգի չեղարկում։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 8-ի՝ 2023-ն ամփոփող մամուլի ասուլիսում։

Մինասյանը տեղեկացրել է, որ ինքն է հանդես եկել դատական աստիճանների կրճատման օգտին։ «Որովհետեւ այժմ իրական է ոչ թե 3, այլ 5 աստիճանը։ Այնքան շատ են դատարանները, որ մասնագետներն էլ են դժվարանում հասկանալ, թե որտեղ բողոքարկեն։ Բացի այդ, հաճախ Սահմանադրական դատարանի որոշումները վճռաբեկ դատարանն այլ կերպ է մեկնաբանում, ինչը մշտական վեճերի տեղիք է տալիս։ Ցավոք, ես տանուլ տվեցի, եւ խորհուրդը որոշեց, որ համակարգին ձեռք տալ պետք չէ, միայն պետք է զարգացնել առկա ինստիտուտները։ Շտկել վակուումները եւ փակուղիները, որոնք գոյացել են անցյալում սահմանադրական ձեւակերպումների անհստակության պատճառով։ Բայց առայժմ ձեռնպահ կմնամ հայեցակարգի հրապարակումից, քանի որ պայմանավորվել ենք վերջնականապես հաստատել, հետո տեղեկացնել հանրությանը»,- նշել է նախարարը։

Մեկնաբանելով իր եւ ԲԴԽ-ի (որը գլխավորում է նախարարի ընկերը եւ անցյալում ինքն էլ նախարար եղած Կարեն Անդրեասյանը) հասցեին հնչող մեղադրանքներն այն մասին, որ խորհուրդը դիտարկում է Մինասյանի ուղարկած դիմումները կոնկրետ դատավորների նկատմամբ, Մինասյանը հավաստիացրել է, որ դիտարկվող հարցերը չեն կարող անձնական բնույթ կրել։ Նախարարի խոսքով՝ դատավորի կողմից խախտում կատարելու մասին դիմումն ստանալով՝ նա պարզապես պարզում է, թե արդյոք իսկապես եղել է խախտում, եւ փոխանցում է ԲԴԽ։ Մինասյանը հավաստիացրել է, որ այդ գործընթացում չի կարող շահերի կոնֆլիկտ լինել, քանի որ ինքը շահ չունի, իսկ որոշում կայացնում է ԲԴԽ-ն։ Ի պատասխան Անդրեասյանի հետ ընկերության մասին հիշատակմանը՝ Մինասյանն ասել է, որ ոչ մի որոշում չի ընդունվել մեկ ձայնի տարբերությամբ։

Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողովի բարեփոխմանը, Մինասյանը դա անհրաժեշտ է համարել, քանի որ հանձնաժողովի անդամները՝ գործող փաստաբանները, ուղիղ շահ ունեն, այդ թվում ֆինանսական։ Որպես օրինակ նա ներկայացրել է դատավար Սիմա Իսկանդարյանի դեպքը, որը նստել է ղեկին՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, չի ենթարկվել տեսչի պահանջին, ՃՏՊ է ստեղծել, իսկ հետո էլ՝ քաշքշուկ։ «Այս ամենով հանդերձ՝ էթիկայի հանձնաժողովը սրանում խախտում չի տեսել, չնայած, իմ կարծիքով, այնպիսի խախտում է, որը կարող է հանգեցնել դատավորի լիազորություններից զրկման։ Փաստեր ունեմ այն մասին, որ մարդկային կապերը թույլ չեն տվել գործել այնպես, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ։ Դրա համար էլ որոշվել է՝ հանձնաժողով «ներարկում» ենք թարմ արյուն փորձագետների տեսքով՝ բացառելու համար շահերի կոնֆլիկտը»,- նշել է նախարարը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա

Ձեզ գուցե հետաքրքրի