Արտաքին 2 տարի առաջ - 17:22 05-01-2024

Մակրոնը դիտարկում է կառավարության վերադասավորումների հնարավորությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է առաջիկա օրերին կառավարության վերադասավորումների հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վարչապետ Էլիզաբեթ Բորնը կարող է լքել Մատինյոն պալատը: Le Figaro թերթը հարցում է արել, որի տվյալների համաձայն՝ ֆրանսիացի ընտրողների երկու երրորդը ցանկանում է, որ Բորնը հրաժարական տա վարչապետի պաշտոնից։ Փոփոխություններ են սպասվում նաև կառավարությունում:

Le Figaro-ն միաժամանակ նոր վարչապետի ակնհայտ թեկնածուի անուն չի նշում: Ըստ հարցումների՝ ֆավորիտ դառնալու որոշակի շանսեր ունեն ազգային կրթության նախարար Գաբրիել Աթալը (36%) և էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը (31%):

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն