Ներքին 2 տարի առաջ - 13:41 05-01-2024

Ատեստավորմանը մասնակցած ոստիկանների մոտ 40 տոկոսը ձախողել է «IQ թեստը»

Հայաստանի ոստիկանության աշխատակիցների մոտ 40%-ը ձախողել է ընդհանուր բաժնի թեստավորման փուլը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ատեստավորմանը մասնակցել է ոստիկանության 1123 ծառայող, որոնցից բոլոր փուլերը հաղթահարել են 190-ը: Եվս 3 աշխատակիցների ատեստավորումն ընթացքի մեջ էր։

Ատեստավորումը ներառում է 4 փուլ՝

Ընդհանուր բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով (ոստիկաններն անվանում են այն «IQ թեստ»- խմբ.),

Ստուգարք, որը բաղկացած է 2 փուլից՝ ֆիզիկական և կրակային պատրաստականության ստուգում,

Մասնագիտական բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով

Հարցազրույց՝ գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար։

ՆԳՆ-ից հայտնել են, որ ընդհանուր բաժնի թեստավորման փուլը չի կարողացել հաղթահարել 454 մասնակից, ֆիզիկական պատաստականության փուլը՝ 192, կրակային պատրաստականության փուլը՝ 279, իսկ մասնագիտական բաժնի թեստավորման փուլը՝ 8 ծառայող:

Նշենք, որ ընդհանուր բաժնի թեստավորումը բաղկացած է երկու ենթաբաժնից ՝ ընդհանուր զարգացում և մասնագիտական հմտություններ:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն