Ներքին 2 տարի առաջ - 19:30 04-01-2024

Գործատուներ կան, որ հնդիկներին ավելի մեծ հաճույքով են գործի վերցնում, քան արցախցիներին. բռնի տեղահանված

Արցախից բռնի տեղահանված, Գյումրիում ապաստանած արցախցիներից շատերը դեռևս աշխատանք չեն գտնում։ Շատ դեպքերում գործատուն և աշխատանք փնտրողը իրար չեն հասկանում, իսկ պատճառները տարբեր են: Մի դեպքում աշխատավարձն է ցածր, իսկ մյուս դեպքում աշխատանք փնտրողը չի համապատասխանում գործատուի պահանջներին։

Ստեփանակերտից բռնի տեղահանված 57-ամյա Ավետիս Ղազարյանն ասում է, որ զորամասում է աշխատել, իսկ Գյումրիում չի կարողանում աշխատանք գտնել։ Խանութում բանվորի աշխատանք են առաջարկել, բայց ասում է`առողջություն չի մնացել։ Մի քանի տեղ դիմել է, բայց ոչ մի արձագանք չի ստացել։

«Երևի էս պետության համար ես արդեն անպիտան մարդ եմ, որ գործ չեն տալիս։ 57 տարեկան մարդ եմ, ես էլ իմ չափով կարող եմ աշխատել։ Ես հո չեմ ասում՝ նստեմ տանը, ինձ помощь տան։ Արցախցին աշխատող է, մենակ թե հնարավորություն տան, բայց ոնց տեսնում եմ մեր վիճակը երկրի ղեկավարությանը ոչ էլ հետաքրքիր է։ Չեն մտածում, թե ինչ պիտի լինի էս մարդկանց վիճակը, եթե իրենց էդ աջակցություններն էլ վերջանան։ Էս աստիճանի անտարբերություն ես չեմ տեսել»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախցի տղամարդը։

Գյումրիում ապաստանած արցախցիների մեջ կան մասնագետներ, ովքեր հարուստ աշխատանքային փորձ ունեն, բայց դեռևս աշխատանք չունեն, որովհետև հիմնականում առաջարկները տատանվում են մաքրուհու, հացթուխի և բանվորի աշխատանքների շուրջ։

Արցախից մեկ այլ բռնի տեղահանված Յաշա Հայրապետյանն էլ ասում է. «Գործատուներ էլ կան, որ հնդիկներին ավելի մեծ հաճույքով են գործի վերցնում, քան արցախցիներին։ Հասկացնում են, որ ցածր ա աշխատավարձը, չես ուզում մի աշխատի, հնդիկները կան ու կան։ Էս ձեւ չէ, վերաբերմունք չէ։ 45 տարեկան եմ, ինչ գործ էլ լինի կանեմ, էսօր մեռնել-ապրելու կռիվ է, պռոստը իմանում են Արցախից ես, վսյո, էլ գործի տեղ չկա»,-շարունակում է արցախցի տղամարդը։

Դիանա Ավանեսյանն էլ Արցախում երկար ժամանակ սպասարկման ոլորտում է աշախտել։ Մասնագիտությամբ խոհարար է, ասում է` նախքան բլոկադան օրական 10-12.000 դրամ գումար է աշխատել։ Գյումրիում մի քանի տեղ հետաքրքրվել է, ասում է` մեծ տարբերություն կա, թե՛ ժամային գրաֆիկի իմաստով, թե՛ աշխատավարձի։

«Աշխատանք, որ լինի մնացածի հետ կհարմարվենք, կստեղծենք։ Որ գալիս էինք Գյումրի, մեզ ասացին, որ այստեղ աշխատանք գտնելը դժվար է, աշխատավարձը ցածր է, բայց դե ինչ անենք»,-ասում է տիկին Դիանան։

Գյումրիում ապաստանած արցախցիների աշխատանքի փնտրտուքները տանում են նաեւ միասնական սոցծառայության Գյումրիի ՏԿ ՍԱԶԾ, երբեմն ստացվում է, որ գործատուն և աշխատանք փնտրող արցախցին իրար հասկանում են։ Առաջարկած թափուր հաստիքները` վարորդից մինչև հացթուխ, բայց արցախցիները շատ դեպքերում չեն համաձայնվում առաջարկվող պայմաններին`պատճառաբանելով, որ աշխատավարձը ցածր է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը