Ներքին 2 տարի առաջ - 15:49 03-01-2024

Նախարարներից ով ինչով է զբաղված առաջին աշխատանքային օրը

Այսօր 2024 թվականի հունվարի 3-ն է՝ այս տարվա առաջին աշխատանքային օրը։

Մասնավորապես, 2021 թվականի սեպտեմբերի 16-ին գործադիրը որոշում կայացրեց՝ ըստ որի հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվեցին աշխատանքային օրեր։

Քանի որ հունվարի 3-ից աշխատանքային օր լինելու որոշումը կայացրել է Կառավարությունը, ուստի Oragir.News-ը հերթով կապ է հաստատել բոլոր նախարարությունների աշխատակիցների հետ, հետաքրքրվել, թե արդյոք նախարարները ժամանե՞լ են աշխատանքի և ի՞նչ գրաֆիկով են աշխատում։

Քանի որ օրինագիծը կառավարություն էր բերել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պարզաբանելով, որ այդքան երկար արձակուրդ ունենալը վնասում է տնտեսությանը, առաջինը հենց Էկոնոմիկայի նախարարություն զանգահարեցինք։ Նախարարության աշխատակիցները մեզ փոխանցեցին, որ Վահան Քերոբյանը ժամանել է աշխատանքի, սակայն գրաֆիկին ծանոթ չեն, փոխանցեցին օգնականի հեռախոսահամարը։

Oragir.News-ը 2 անգամ զանհագարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի օգնականին, սակայն 2 դպեքում էլ հեռախոսը միացնում, ապա միանգամից անջատում էին։ Ավելի ուշ կրկին փորձեցինք կապ հաստատել, սակայն, ապարդյուն։

Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ Անահիտ Ավանեսյանը վաղ առավոտյան է ժամանել նախարարություն․

«Նախարարը 8։30-ից աշխատավայրում է, աշխատակազմն 9-ից աշխատանքի է։ Ունենք հանձնարարականներ և մինչև ժամը 18։00-ն աշխատելու ենք։ Նախարարը տեղում աշխատանքային հանդիպումներ ունի»։

ԿԳՄՍ նախարարությունից էլ հետևյալը փոխանցեցին․ «Նախարարը եկել է աշխատանքի, նա այս պահին աշխատանքային այցով մարզում է գտնվում։ Նախարարի տեղակալները նույնպես աշխատանքի են եկել՝ կատարողականի ամփոփման վերջնական շտկումներն են արվում»։

ՆԳՆ-ից փոխանցեցին, որ ինչպես նախարար Վահե Ղազարյանը, այպես էլ տեղակալները և մյուս բոլոր աշխատակիցները վաղ առավոտյան ժամանել են աշխատանքի․ «Շատ բուռն սկսվել է աշխատանքային օրը։ Նախարարը տեղում է, այս պահին հիմնականում ամփոփոման աշխատանքներ են ընթանում, բայց աշխատանքային օրը սկսել ենք շատ ծանրաբեռնված»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ հետևյալը հայտնեցին․ «Նախարարը առավոտյան ներկայացել է աշխատանքի, այս պահին վարչապետի հետ մարզային այցի է»։

Արտաքին գործերի նախարարությունից, Արդարադատության նախարարությունից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Շրջակա միջավայրի նախարարությունից, Պաշտպանության նախարարությունից, Ֆինանսների և ԲՏԱ նախարարությունից որևէ մեկը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Տպավորություն է, որ ոչ բոլորն են աշխատում, այլապես չէին խուսափի լրատվամիջոցի զանգերին պատասխանել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից