Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի առաջին աշխատանքային օրը սկսել է մարզային այցելություններով։
«Վարչապետը վաղ առավոտյան թիմակիցների հետ ուղևորվել է մարզեր»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց մեր աղբյուրը։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ արդեն 3-րդ տարին հունվարի 3-ը աշխատանքային օր է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին այցելելու է Վանաձորի թիվ 27 դպրոց, նա կայցելի նաև Ալավերդի։