Արտաքին 2 տարի առաջ - 09:11 02-01-2024

2023-ին մահացել է 21 միլիարդատեր, նրանց կեսից ավելին 90 տարեկանից մեծ էր

2023թ. մահացել է 21 միլիարդատեր Forbes-ի ցուցակից։ Այս մասին տեղեկացրել էպարբերականը։

Այդ միլիարդատերերից ինը եղել են ԱՄՆ քաղաքացիներ, երեքը մահացել են Հնդկաստանում, երկուսը՝ Մալայզիայում։

21 մահացածներից միայն մեկն է կին՝ Չինաստանի WuXi App դեղագործական ընկերությանհամահիմնադիր Տես Չժաո Նինը։ Նա մահացել է 56 տարեկանում. վերջին 20 տարիներին նապայքարում էր քաղցկեղի դեմ։

2023թ. մահացել է նաեւ հայտնի եգիպտացի միլիարդատեր Մոհամեդ Ալ-Ֆաեդը՝արքայադուստր Դիանայի սիրեցյալ Դոդի Ալ-Ֆաեդի հայրը, նա 94 տարեկան էր։ Նրան էրպատկանում Ritz հյուրանոցը Փարիզում, իսկ նախկինում՝ Լոնդոնի Harrods հանրախանութը եւ«Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբը։
Մահացած ամենատարեց միլիարդատերից էր Բիլի Ջո «Ռեդ» Մակքոմբսը (95 տարեկան), նա ավտոդիլերների ցանցի սեփականատերն էր։ Մահացել է նաեւ Clear Channel ռադիոկայանի (ներկայում՝ iHeartMedia) հիմնադիր, ինչպես նաեւ Berkshire Hathaway ընկերության փոխնախագահ եւ միլիարդատեր-ներդրող Ուորեն Բաֆեթի ընկերությանբաժնետեր Չառլզ Մանգերը (99) տարեկան։

2023թ. մահացել են նաեւ ամերիկացի միլիարդատեր երաժիշտ, գործարար Ջիմի Բաֆեթը, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Intel-ի համահիմնադիր Գորդոն Մուրը, Հնդկաստանում ներկեր արտադրող Asian Paints Ltd ամենամեծ ընկերության անկախ տնօրենԱշվան Դանին (ամենահարուստը ցուցակից, նրա կարողությունը գնահատվում էր 8 մլրդդոլար) եւ այլք։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր