Ներքին 2 տարի առաջ - 10:47 30-12-2023

Ամանորին ձյուն չի տեղա․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Այսօր, վաղը՝ դեկտեմբերի 31-ին, ինչպես նաև հունվարի 1-3-ը հանրապետության տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին չի փոխվի։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ արագությամբ։

Ամենաբարձր ջերմաստիճանն այսօր կգրանցվի Սյունիքի հովտային շրջաններում․ ցերեկը կլինի +14․․․+18, գիշերը՝ +4․․․+7 աստիճան։ Առաջիկա գիշերը ամենացածր ջերմաստիճանը կդիտվի Շիրակի մարզում՝ այն կնվազի մինչև - 11-ի։

Երևանում առաջիկա օրերին ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը մայրաքաղաքում կլինի +8․․․+10, երեկոյան՝ +2․․․+4, գիշերը՝ -2․․․-4 աստիճան։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն