Ներքին 2 տարի առաջ - 18:00 26-12-2023

Մոտ մեկ օր կանգնած էինք խցանման մեջ, էսօր առավոտյան եկանք մի կերպ. Երևան-Կապան երթուղայինի վարորդ

«Երևանից ուղևորներ էի բերում Կապան, ճանապարհի կեսից զանգեցին, ասացին՝ ճանապարհները փակ են, չենք կարողանում «Զանգերի» հատվածից առաջ շարժվել։ Բայց մտածեցի՝ ճանշինը արագ կբացի ու առաջ կշարժվենք, ու շարունակեցի ճանապարհս։ Ջերմուկն անցա ու կանգնեցինք, որովհետև խցանում էր, առաջ շարժվելու տեղ չկար։ Շատ ցուրտ էր, մեքենայի տաքացուցիչներն էլ շատ չէի կարող միացնել, որովհետև գազը չէր հերիքի։ Մոտ մեկ օր տենց կանգնած մնացինք, էսօր առավոտյան եկանք մի կերպ։ Ուղևորներից գումար չվերցրեցի, բնականաբար»,- Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Երևանից Կապան ուղևորներ փոխադրող երթուղայինի վարորդը, ով դեկտեմբերի 24-ի երեկոյան ժամը 7-ից մինչև 26-ի առավոտը կանգնած է մնացել Երևան-Կապան ավտոճանապարհին։

«Իմ տեղեկություններով՝ ճանշինն էլ, պարեկներն էլ, փրկարարներն էլ լավ էին աշխատում, ուղղակի՝ չէին հասցնում մաքրել ճանապարհը։ Ահավոր էր»,- պատմում է վարորդը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի պարեկները, ելնելով վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից, ժամանակավորապես դադարեցրել են ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից դեպի Վայոց Ձոր երթևեկությունը:

Տրասնպորտային միջոցների երկկողմանի շարժը դադարեցվել է, պատճառը մերկասառույցն է, որը դժվարացնում է երթևեկությունը:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»