Ներքին 2 տարի առաջ - 19:57 22-12-2023

Քննարկվել են հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը: Այցի նպատակն է քննարկել հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները ու հնարավորությունները, ինչպես նաև «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ի և «Մոգիլյովլիֆտմաշ» ԲԲԸ-ի միջև վերելակային սարքավորումների համատեղ արտադրության խնդիրները։ Այս մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում երկու կողմերը խոսեցին հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության, տարբեր ոլորտներում ձևավորված հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությունների, համագործակցության ընդլայնման հնարավորությունների, տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային, զբոսաշրջային ներուժի հիման վրա համատեղ ծրագրերի իրականացման մասին:

Բարձր գնահատելով փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները՝ կողմերը վստահություն հայտնեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել փոխգործակցային կապերը, դրանք համալրել նոր նախաձեռնություններով:
Նշվեց, որ արդեն կան հեռանկարային համագործակցության հիմքեր. Եղեգնաձոր քաղաքում գործող «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ի և Մոգիլյով մարզում գործող «Մոգիլյովլիֆտմաշ» ԲԲԸ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն վերելակային սարքավորումների համատեղ արտադրության շուրջ:

Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Հայաստանում Բելառուսի Հանրապետության լիազոր և արտակարգ դեսպան Ն. Գ. Ալեքսանդր Կոնյուկը, պատվիրակության մյուս անդամներն այցելեցին «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ:

Ընկերության ղեկավարությունը հանդիսավոր կերպով ընդունեց բարձրաստիճան հյուրերին, ովքեր տեղում ծանոթացան ընկերության աշխատանքին, հնարավորություններին, ապա ստորագրեցին համագործակցության պայմանագիր:

Կողմերը հույս հայտնեցին, որ նմանատիպ նախաձեռնությունները նոր խթան կհանդիսանան համագործակցային կապերի ընդլայնման առումով՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և տարածաշրջանային կապերի ամրապնդման ու զարգացման:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»