Ներքին 2 տարի առաջ - 15:00 22-12-2023

Մինչև փետրվարի կեսերը պատերազմ չի լինի. ռազմական փորձագետ

Կառավարության դեկտեմբերի 21-ի նիստում հայտարարվեց վարժական հավաքներ կազմակերպելու և դրանց ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցներ ներգրավելու մասին։ Վարժական հավաքները կմեկնարկեն հունվարի 23-ից, կներգրավվեն ավելի քան 2838 զինծառայող։

Oragir.News-ն թեմայի շուրջ զրուցել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։ Հարցին, թե վարժանքները նշանակո՞ւմ են, թե ստեղծված իրավիճում կա Ադրբեջանական ագրեսիայի վտանգ, փորձագետը պատասխանեց.

«Սա ընթացիկ կազմակերպվող 25-օրյա վարժանքներն են, որոնք անցկացվում են արդեն 4-րդ կամ 5-րդ անգամ։ Սա չեմ անվանի ռազմական ագրեսիայի վտանգ, չնայած այն փաստին, որ միշտ եղել է պատերազմի վտանգ»։

Հարցին, թե զինված ուժերում մարդուժի թվաքանակի ապահովման խնդիրներ կա՞ն, Մհեր Հակոբյանն ասաց.

«Հայաստանի ժողովրդագրական վիճակը հաշվի առնելով՝ նման խնդիր միշտ էլ եղել է։ Մշտապես խնդիրներ կան նաև վարժական հավաքների հետ կապված։ Սակայն կոնկրետ այս դեպքում նման խնդրի առաջ չի կանգնի Հայաստանը։ Հաշվի առնելով Ադրբեջանում նախագահական ընտրությունները՝ մինչև փետրվարի կեսերը չեմ կարծում, որ պատերազմ կլինի»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»