Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:11 21-12-2023

Արա, իմ վրա թռավ․ դպրոցական տղաները այգում ճայթուցիկ են պայթեցնում

Ամանորին ընդառաջ առևտրի կենտրոններում, խանութներում, ինչպես նաև փողոցում վաճառվում են ճայթուկներ, որոնք վտանգավոր են հատկապես երեխաների համար։



Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են 10-12 տարեկան տղաները ճայթուցիկներ շարում իրար կողքի, ապա պայթեցնում։



Անցորդներից մեկն էլ տեսանկարահանել, ապա նկատողություն է արել երեխաներին՝ նշելով, որ իրենց կյանքը վտանգում են։



Հիշեցնենք, որ ճայթուցիկների օգտագործման հետևանքով բազմաթիվ ողբերգական դեպքեր են գրանցվել, օրինակ՝ 2020 թվականին՝ Ամանորի գիշերը, ճայթուկից 10-ամյա երեխա էր տուժել, նրա մատներից մեկը փրկել չէր հաջողվել։ Առողջապահության նախարարությունը տարիներ առաջ հանդես էր եկել ՀՀ տարածքում հրավառությունները և ճայթուկների վաճառքը արգելելու նախաձեռնությամբ, ինչը, սակայն, այդպես էլ ընթացք չստացավ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»