Ներքին 2 տարի առաջ - 14:00 21-12-2023

Նորատուսի դեպքերին հստակ գնահատական տալու համար ուսումնասիրություններ ենք կատարում. ՄԻՊ

Մենք այդ հարցի հետ կապված արդեն ուսումնասիրություն սկսել ենք, իմ հանձնարարականով ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Նորատուսում երեկ տեղի ունեցած միջադեպին։

Նրա խոսքով՝ լսել են ձկնորսների մտահոգությունները և այս պահին դրանք ուսումնասիրում են. «Բնական է, որ բոլոր ոլորտներում էլ պետությունը հստակ պարտավորություններ ունի և կարևոր է հասկանալ, թե դրանց որ մասն է կատարվել և որը՝ չի կատարվում և երաշխավորել դրանց կատարումը։ Բայց դրա հետ կապված ուսումնասիրում ենք մյուս կտորը՝ իրավապահ մարմինների հետ կապված գործողությունները։ Ամբողջական ուսումնասիրությունից հետո հանդես ենք գալու հստակ առաջարկներով, և եթե կարիք լինի՝ տարբեր պետական մարմինների հետ կապված հստակ գնահատականներով»։

Լրագրողի այն դիտարկմանը, թե պարզաբանվե՞լ է՝ ինչու են բերետավորները մտել գյուղ և միանգամից ձերբակալել գյուղացիներին, Մանասյանը նշեց. «Մենք այս պահին լսել ենք քաղաքացիներին, մենք ընդամենը բանավոր հաղորդակցություն ենք իրականացրել պետական մարմինների հետ, բայց հստակ գնահատական տալու համար կարիք ունենք ստանալու տեղեկատվություն պետական մարմիններից։ Գրավոր ոչ մի տեղեկություն չենք ստացել»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»