Ներքին 2 տարի առաջ - 10:33 21-12-2023

Դեսպան Հարությունյանն ընդունել է Դոմինիկյան Հանրապետությունում առաջին պատվավոր հյուպատոսին

Դեկտեմբերի 18-ին համատեղության կարգով Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) ընդունել է Ռամոն Օմար Ալմա Գարսիային` վերջինիս՝ Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ, և նրան հանձնել հյուպատոսական արտոնագիրը։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը, շնորհավորելով Ռ. Գարսիային պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա Հայաստանն ըստ արժանվույն կներկայացնի Դոմինիկյան Հանրապետությունում։

Շնորհակալություն հայտնելով այդ բարձր առաքելությունն իրեն վստահելու համար՝ Ռ. Գարսիան ընդգծել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Հայաստանը, և վերահաստատել, որ ջանք ու եռանդ չի խնայի իր նպաստը բերելու երկու պետությունների միջև վերընթաց զարգացող հարաբերությունների ամրապնդմանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց