Գեղարքունիքի մարզում ծնվել է արցախցի ութերորդ երեխան
copy image url

Գեղարքունիքի մարզում ծնվել է արցախցի ութերորդ երեխան

Ներքին 1 տարի առաջ - 10:45 21-12-2023
Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 20-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից ութերորդ երեխան՝ 3 կգ քաշով, 53սմ հասակով։

Նորածնի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Կումայի գյուղից և այժմ վերաբնակություն է հաստատել Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում։

Աղջնակն Անդրանիկ և Մարիամ Բոյանների չորրորդ երեխան է, ունի մեկ եղբայր և երկու քույր։