Ձմեռ Պապիկից ուզում եմ առանց լույսերի պոեզ. հարցում՝ գալիք 2024-ի վերաբերյալ

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 01:12 20-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Երևանի Հանրապետության հրապարակում հանդիսավոր արարողությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։

Oragir.News-ը շրջեց Երևանի կենտրոնով՝ պարզելու քաղաքացիների տրամադրությունը, սպասելիքները եկող տարվանից, ցանկությունը Ձմեռ Պապիկից, ինչպես նաև՝ տոնածառի լույսերը վառելու ընտրված օրվա հետ կապված խորհուրդը:

Երկու քաղաքացիներ, որ ժամանել էին Եվրոպայից, ցանկացան, որ Հայաստանը շատ լավ լինի. «Հայաստանը բարգավաճի, ժողովուրդը լավ ապրի, սահմանների, Արցախի հարցը լուծվի»:

Փոքրիկ քաղաքացիներից մեկը, օգտագործելով հարմար առիթը, Ձմեռ Պապիկին ևս մեկ անգամ հիշեցրեց իր ցանկության մասին. «Իմ անունը Յանա է, ես հինգ տարեկան եմ, ես ուզում եմ առանց լույսերի պոեզ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված