Բայդենի վարչակազմը դեմ է և՛ Ուկրաինայի լիակատար հաղթանակին, և՛ Պուտինի բանակի ջախջախմանը
copy image url

Բայդենի վարչակազմը դեմ է և՛ Ուկրաինայի լիակատար հաղթանակին, և՛ Պուտինի բանակի ջախջախմանը

Արտաքին 1 տարի առաջ - 15:00 18-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայտնի շախմատիստ, քաղաքագետ և վերլուծաբան Գարի Կասպարովը հերթական անգամ անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին, ինչպես նաև այս հակամարտությունում արևմտյան երկների՝ մասնավորապես Միացյալ Նահանգների շահերին ու հետաքրքրություններին։

Կասպարովը նշել է, որ այս պատերազմում Ուկրաինան նպատակ ուներ ջախջախել ռուսական բանակին և ազատագրել երկիրը՝ ներառյալ Սևաստոպոլը (Ղրիմ)։ Սակայն նա նկատում է, որ արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ անգամ չէր էլ մտածում այդ նպատակի մասին, քանի որ ռուսական բանակի լիկատար ջախջախումը ՌԴ-ում կհանգեցնի Պուտինի ռեժիմի փոփոխությանը, ինչը մեծ աշխարհաքաղաքական խնդիր կլինի։

Վերջինս հայտնել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները երբեք չեն դադարել, որոնց թեման եղել Ուկրաինայի մասնատումը, ինչը նաև Բայդենի վարչակազմի նպատակն էր։ Նա շեշտել է, որ հենց այս իրողությունից ելնելով Ուկրաինային անհրաժեշտ քանակությամբ սպառազինության տրամադրումը հակասում էր Բայդենի նպատակներին, քանի որ ներկայումս Վաշինգտոնում աշխարհաքաղաքականությունը դիտարկում են Հենրի Քիսինջերի եռանկյունու պլանով, ըստ որի՝ Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին եռանկյունում այսօր ԱՄՆ-ի հիմնական թշնամին Չինաստանն է, ուստի անհրաժեշտ է աջակցել Պուտինի ռեժիմին և ոչ մի պարագայում թույլ չտալ նրա տապալումը։

Գարի Կասպարովը հայտնել է նաև, որ հենց այս նպատակի համար ԱՄՆ-ում կարծում են, որ անհրաժեշտ է բանակցել Ռուսաստանի հետ՝ արդարացի հանգուցալուծում գտնելու համար։ Նրա խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ Ուկրաինան ամբողջովին պարտվի, իսկ Պուտինը՝ հաղթի։

Կասպարովը նշել է, որ սկզբնապես ԱՄՆ-ում կարծում էին, որ Պուտինը 4 օրում կհաղթի, որից հետո բանակցություններ կընթանան, թե Ուկրաինայի որ հատվածն է անհրաժեշտ թողնել Ռուսաստանին՝ որպես պրոտեկտորատ, սակայն Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու ժողովուրդը իրեն լավ դրսևորեց և տապալեցին այս ծրագրի իրագործումը։

Շախմատիստը միևնույն ժամանակ մեծ և վտանգավոր միֆ է համարում այն պնդումները, թե ԱՄՆ վարչակազմը սպասում է, որպեսզի Կոնգրեսը հաստատի Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցության հերթական փաթեթը, իսկ հակառակ դեպքում չի կարողանա զենք գնել և տրամադրել։ Նրա խոսքով՝ եվրոպական շատ երկրներ իրենց ունեցած սպառազինությունը տրամադրում են Ուկրաինային, սակայն դա բավարար չէ, Ուկրաինայի հաղթանակի համար անհրաժեշտ զենքն առկա է ԱՄՆ-ում։

«‎Ուկրաինայի հաղթանակի համար անհրաժեշտ զենք ԱՄՆ-ն ունի՝ շատ ավելին, քան անհրաժեշտ է։ Ամենակարևորն այն է, որ սպառազինությունը տրամադրելու համար լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա։ Եթե կա քաղաքական կամք, ապա հնարավոր է այն 1 դոլար գնահատել և տրամադրել»,- ասաց նա։

Կասպարովը հավելում է, որ ԱՄՆ-ն ունի բավարար սպառազինություն նաև Ռուսաստանին մեկուսացնելու և հատկապես Ղրիմի կամուրջը ոչնչացնելու համար, սակայն դա չի անում։ Նա ասաց, որ ԱՄՆ-ում չեն ցանկանում, ո՛չ Ուկրաինայի լիակատար հաղթանակը, ո՛չ Պուտինի բանակի ջախջախումը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն