Ներքին 2 տարի առաջ - 17:15 16-12-2023

Ինչպես են բարելավվելու ԵՊՀ աշխատակիցների «հայերենից ունեցած գիտելիքները»

Երևանի պետական համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ԱՄՆ համալսարանների ուսանողները հնարավորություն ունեն «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» ծրագրի միջոցով որոշակի ժամանակահատված սովորել ԵՊՀ-ում։

«ԱՄՆ համալսարանների ուսանողները հնարավորություն ունեն «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» (American Councils for International Education Armenia) կազմակերպությանը դիմելու միջոցով ուսումը շարունակելու ԵՊՀ-ում` հարստացնելով ռուսերենից ունեցած գիտելիքները և բարձրացնելով լեզվի իմացության մակարդակը:

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ դեռևս 2022 թ․ մեկնարկել է «Ռուսաց լեզվի և տարածաշրջանի ուսուցում» ծրագիրը, որը ԱՄՆ տարբեր համալսարանների ուսանողներին առաջարկում է ռուսերենի ուսուցում ԵՊՀ-ում 2-8 շաբաթ, մեկ կիսամյակ կամ մեկ տարի տևողությամբ (ուսուցման տևողությունն ընտրում է ուսանողը): Առկա է նաև ամառային ծրագրով ուսուցման հնարավորություն։

Ծրագրի շրջանակում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում կրթությունը շարունակող ամերիկացի ուսանողներին շնորհվեցին հավաստագրեր «Ռուսաց լեզվի և տարածաշրջանի ուսուցում» ծրագրով նախատեսված կիսամյակը հաջողությամբ ավարտելու համար։
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ:

Իհարկե ողջունելու է, որ ԵՊՀ-ում նմանատիպ ծրագրեր են իրականացնում, որոնց միջոցով օտարերկրացի ուսանողները մայր բուհում ուսանելու հնարավորություն են ստանում, սակայն մտահոգիչ է, որ ԵՊՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեքստում առկա են կոպտագույն սխալներ՝ մասնավորապես «ռուսերենից ունեցած գիտելիքները» ձևակերպման մեջ։ Այս համատեքստում հարց է առաջանում, թե ինչպես են բարելավվելու ԵՊՀ աշխատակիցների «հայերենից ունեցած գիտելիքները»։

Կարծում ենք՝ ողջունելի կլիներ, եթե ԵՊՀ-ի աշխատակիցները հայոց լեզվի արագընթաց դասընթացների մասնակցեին և նմանատիպ սխալներով հրապարակումներ չկատարեին։



Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել