Մամուլ 2 տարի առաջ - 08:47 16-12-2023

Ռևանշի մասին խոսակցությունները «փակելու» են. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են ռևանշի, ավելի ստույգ՝ ռևանշը մեր բառապաշարից հանելու կարևորության մասին։ Օրինակ՝ քպականներից մեկը նշել էր, թե «խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու, եթե պետք է ռևանշ լինի, ապա էլ ինչ խաղաղության պայմանագիր»: Նրա խոսքով, եթե Հայաստանը հայտարարեց, որ ինքը ռևանշի է պատրաստվում, ապա դա ՀՀ չլինելու ուղիղ ճանապարհ է։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չէ, քանի որ այդ թեզը Հայաստանի և Ադրբեջանի միջև «հարաբերությունների կարգավորման» առանցքային պայմաններից մեկն է։ Ինչպես հայտնում է թերթի դիվանագիտական աղբյուրը, ադրբեջանական կողմը խնդիր է դրել հրապարակավ արտահայտվել ռևանշը բացառելու մասին, ավելին՝ պետական մակարդակով հնարավոր բոլոր միջոցներն ու քայլերը կիրառել ՀՀ-ում «ռևանշիստական ուժերին» և նման գաղափարներ գեներացնողներին «սաստելու» նպատակով։

Ըստ նույն աղբյուրի, իշխանությունները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն «հատուկ անձանց ու կոնկրետ կազմակերպությունների», և այս ամենի մասին բաց տեքստով ու հրապարակավ պետք է հայտարարվի «ամենաբարձր մակարդակով»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»