Մամուլ 2 տարի առաջ - 08:25 16-12-2023

Ինչ եղավ Ազգային կոմիտեն․ Հրապարակ

Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ընդդիմությունն Ազգային կոմիտե ձեւավորեց՝ 5 անդամից, սակայն այն շատ կարճ կյանք ունեցավ: Պարզվեց, որ կոմիտեի անդամների միջեւ անհամաձայնություններ կան, եւ նոր կոմիտեի ու նոր մարտավարության կարիք կա: Ընդդիմությունը փակ հավաք կազմակերպեց։ Հայտարարվեց, որ բազմաթիվ առաջարկներ են ստացել, որոնք պետք է ամփոփվեն եւ ծրագիր դառնան, սակայն անցել է 2 ամիս` ոչ մի ձայն չկա ո՛չ ընդդիմությունից, ո՛չ պայքարի ծրագրից, ո՛չ Ազգային կոմիտեից:

Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով Ազգային կոմիտեի ղեկավարն էր, մեր հարցին, թե ինչ եղավ կոմիտեն, հայտնեց, որ կոմիտեն որոշակի ակտիվություն ցուցաբերում է, սակայն դրանք, ըստ էության, պայքարին այլեւս ուղղված չեն։

«Հանդիպումներ տեղի են ունենում տարբեր կազմակերպությունների հետ, բայց որեւէ որոշակի գործունեություն կոմիտեն չի իրականացնում: Ես հանդիպում եմ տարբեր կազմակերպությունների հետ, բայց եկեք այսքանով սահմանափակվենք, երիտասարդական շատ հետաքրքիր կազմակերպություններ կան, հանդիպում ենք, օրինակ, նրանց հետ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»