Մամուլ 2 տարի առաջ - 08:02 16-12-2023

Ալավերդիում հայտնի կիսագողականը՝ փոխքաղաքապե՞տ. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ալավերդիում մոտ մեկ շաբաթ առաջ տեղական իշխանությունը զավթած ՔՊ ավագանին երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ավագանու նիստ է հրավիրել, որի օրակարգում 37 հարց կա, այդ թվում` համայնքային պաշտոններում նշանակումներ, մասնավորապես` համայնքի ղեկավարի տեղակալների։ Չնայած ՔՊ-ականները մեկ տարուց ավելի քննադատում էին ընտրված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին` 3 տեղակալ նշանակելու համար, հիմա իրենք են գնում այդ ճանապարհով։ Ընդ որում՝ փոխքաղաքապետներից մեկի պաշտոնում նախատեսել են Ալավերդիում հայտնի կիսագողական՝ հանրության շրջանում առավել հայտնի Սանահինցի Արմենչիկին։

Ի դեպ, մենք տեղեկություններ ունեինք, որ ՔՊ-ի կողմից համայնքի ղեկավար դարձած Դավիթ Ղումաշյանն ու իր թիմակիցները զոռբայությամբ համայնքապետի պաշտոնը զավթելուց հետո համայնքապետարան աշխատանքի չեն գնում, քանի որ համայնքի ղեկավարի աշխատասենյակում իր աշխատանքներն է շարունակում Թամազյանը, ում մոտ է նաեւ կնիքը, սակայն երեկ Ղումաշյանը մեզ ասաց, թե գնում են աշխատանքի: Երբ կրկնեցինք. այս պահին՝ աշխատանքային ժամին, Դուք համայնքապետարանո՞ւմ եք, համայնքի ղեկավարի աշխատասենյակում, Ղումաշյանն ասաց, որ զբաղված է ու չի կարող խոսել։
Ամբողջական հոդվածը`թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»