Մամուլ 2 տարի առաջ - 07:12 16-12-2023

ՔՊ-ականները Գյումրի են հասել պետության կողմից սպասարկվող ծառայողական մեքենաներով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո ամբողջությամբ կերպարանափոխվել եւ առավել վատ դրսեւորումներով նմանվել է իր կողմից ժամանակին սուր քննադատությունների ենթարկվող նախկին իշխանություններին:

Ինչպես կոռուպցիայի, ԽԾԲ-ի եւ այլ արատավոր երեւույթների դեպքում, այնպես էլ պետության կողմից պաշտոնյաներին տրամադրվող ծառայողական միջոցներն անհարկի վատնելու հարցում Նիկոլ Փաշինյանը հակառակվում է ինքն իրեն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանական վերնախավը երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաքվել էր Գյումրիում՝ քաղաքական ժողովի:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ վերնախավը, որոնց մեծ մասը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, Գյումրի են գնացել ծառայողական ավտոմեքենաներով:

Այսինքն՝ «պադավատապետության» դեմ խիստ պայքար մղող Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները հիմա մեծ հաճույքով օգտվում են դրա բարիքներից եւ իրենց կուսակցական հարցերը քննարկելու համար Գյումրի են հասել պետության կողմից սպասարկվող ծառայողական մեքենաներով՝պետության հաշվին տրված դիզվառելիքով:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար փորձեց դիմել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց այդպես էլ: Մեկնաբանությունը ստանալուն պես կհրապարակենք: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանն իր կուսակցաշինությունը կառուցում է պետբյուջեի հաշվին: Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ իշխանական վերնախավը երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,գիշերել են Գյումրու կենտրոնում գտնվող GRAND HOTEL GYUMRI by APRICOT հյուրանոցում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ երեկվանից Գյումրու փողոցներում ոստիկանությունը խիստ հսկողություն է իրականացնում, մի շարք փողոցներ էլ փակ են եղել Նիկոլ Փաշինյանի ժամանման առիթով:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, երեկ ՔՊ-ականները նախ տարբեր հանդիպումներ են ունեցել, իսկ արդեն երեկոյան՝ Նիկոլ Փաշինյանի ժամանելուց հետո, խնջույք են արել Գյումրիում:



Կուսակցության քաղաքական ժողովը տեղի կունենա այսօր»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»