Ներքին 2 տարի առաջ - 18:19 15-12-2023

Հաստատվել են նորահայտ հուշարձանների չափորոշիչները

ՀՀ կառավարությունը 2023 թ․ դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագծին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Հուշարձանների պետական ցուցակում պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանի ընդգրկումը կատարվելու է փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ անկախ դրա էթնիկական (ազգային) ու կրոնական պատկանելիությունից, եթե հայտնաբերված կամ առաջարկվող նոր օբյեկտը կունենա ստեղծման պահից առնվազն 30 տարվա վաղեմություն և կհամապատասխանի հաստատված 10 չափորոշիչներից առնվազն մեկին։

Այս բարեփոխումը հնարավորություն կտա խուսափել նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացող օբյեկտների սուբյեկտիվ ընկալումներից, և կգործի արժևորման հստակ մեխանիզմ։

Մյուս կողմից, այս չափորոշիչների հաստատումը թույլ կտա տարիներ շարունակ շուրջ 1000 կուտակված նորահայտ հուշարձանները վերարժևորել և առաջիկա տարիներին լրացնել պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակները, որոնք չեն լրացվել 2007 թվականից՝ չափորոշիչների և դրանց լիազորող նորմերի բացակայության հիմնավորմամբ։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է