Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:25 14-12-2023

Պուտինը ռուս-ուկրաինական պատերազմը որակել է քաղաքացիական՝ երկու եղբայրների միջև

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսներն ու ուկրաինացիներն ըստ էության մեկ ժողովուրդ են, իսկ ներկայումս ընթացող պատերազմը մեծ ողբերգություն է, որը նման է եղբայրների միջև քաղաքացիական պատերազմի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Պուտինն ասել է ուղիղ կապով քաղաքացիների հետ շփման ժամանակ:

ՌԴ նախագահը նշել է, որ ամբողջ սևծովյան տարածքները ռուս-թուրքական պատերազմից հետո անցել են Ռուսաստանին: Նրա խոսքով՝ Ղրիմը և ամբողջ սևծովյան տարածաշրջանը Ռուսաստանին են անցել Թուրքիայի հետ Ռուսաստանի պատերազմների արդյունքում։

«Ի՞նչ կապ ունի Ուկրաինան դրանց հետ։ Օդեսան ընդհանրապես ռուսական քաղաք է։ Մենք գիտենք այս մասին։ Եվ բոլորը գիտեն այդ մասին»,- ասել է Պուտինը:

Պուտինն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը պատրաստ էր հաշտվել պատմական տարածքների կորստի հետ, սակայն արևմուտքի և Կիևի քաղաքականությունը ստիպել են հակաքայլերի դիմել։ Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողության սկզբում հայտարարված նպատակները չեն փոխվում. ՌԴ-ն կշարունակի ձգտել Ուկրաինայի ապաազգայնացմանն ու ապառազմականացմանը՝ չեզոք կարգավիճակի ապահովմամբ։

«Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանի նպատակները կյանքի կոչվեն: Ապաազգայնացման հարցը շարունակում է արդիական մնալ:Ուկրաինական կողմը չի ցանկանում պայմանավորվել, մենք ստիպված ենք այլ միջոցներ ձեռնարկել»,- եզրափակել է նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին