Արտաքին 2 տարի առաջ - 16:30 13-12-2023

Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի. ՄԻԵԴ-ը քննում է «Ղրիմի գործը»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսվել են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ ներկայացված միջպետական գործով լսումները, որում Կիևը Մոսկվային մեղադրում է 2014 թվականի փետրվարից բռնակցված Ղրիմում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համակարգված խախտումների մեջ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ այս գործով լսումները հրապարակային են, սակայն դրանցից հետո դատարանը կանցնի դռնփակ քննարկման։

ՄԻԵԴ-ի կայքում նշվում է, որ վճիռը կհրապարակվի ավելի ուշ, սակայն կոնկրետ ժամկետներ դեռևս չեն նշվում:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ում քննության տարբեր փուլերում են գտնվում Ուկրաինայի չորս հայցերն ընդդեմ Ռուսաստանի։

Դրանցից մեկը Նիդեռլանդների հետ համատեղ՝ Դոնբասի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ խնդիրն էր։ Բացի այդ, դատարանը ստացել է ավելի քան 7400 անհատական դիմում, որոնք վերաբերում են Ղրիմի բռնակցմանը և Ազովի ծովում տեղի ունեցող իրադարձություններին։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
21:32 «Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդուն
19:46 Լարսում տեղաց առաջին ձյունը
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան