2022 թվականի «Միսս Գերմանիա» Տատյանա Հենրիխը 33 տարեկանում պատրաստվում է իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտին։
Այն կկայանա նոյեմբերի 14-ին՝ Մագդեբուրգում։
Բռնցքամարտը Հենրիխի համար նորություն չէ․ դեռ պատանեկության տարիներին նա Սաքսոնիա-Անհալթի թեթև քաշային կարգի սիրողական չեմպիոն է դարձել։ Նրա խոսքով՝ դպրոցում ծաղրանքների պատճառով էր սկսել զբաղվել բռնցքամարտով՝ ինքնապաշտպանվելու համար։
Այժմ Հենրիխը շաբաթական հինգ օր ինտենսիվ մարզվում է՝ մարզիչ Դիրկ Ջեմսկու ղեկավարությամբ։ Նա շարունակելու է նաև մոդելային աշխատանքը և իր մոդելային գործակալության ղեկավարումը, որի հետ համագործակցում է շուրջ 80 մոդել։
Հենրիխը հույս ունի իր օրինակով ոգեշնչել երիտասարդ կանանց՝ ցույց տալով, որ կարելի է հաջողության հասնել թե՛ կարիերայում, թե՛ սպորտում։