Վերին Լարսը փակ է մեծ բեռնատարների համար. սահմանափակումները մտցվել են ձյան և բքի պատճառով։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։
Տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունը բաց է։ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը միակողմանի իրականացվում է միայն ձնահոսքապաշտպան թունելների միջոցով: