Արտաքին 2 տարի առաջ - 21:07 11-12-2023

Թուրքիայի զինված ուժերն օդային գործողություններ են իրականացրել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ օդային գործողության մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ուժային գործողության ընթացքում ոչնչացվել են 13 թիրախներ և մեծ թվով զինյալներ։

Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։ Հյուսիսային Իրաքում կան PKK-ի բազաներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում։ Մոսուլից հյուսիս-արևելք ընկած Զլիկան ճամբարում թուրքական զորքերի առկայությունը երկար ժամանակ վեճի առիթ է հանդիսացել Բաղդադի և Անկարայի միջև, ինչը թուրքական կողմի պնդմամբ՝ արդարացնում է PKK-ի դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
21:32 «Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդուն
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
23:43 Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը