Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:30 11-12-2023

ՔՊ-ական անպատասխանատվություն. ինչո՞ւ գնդակահարվեցին շները 

Իշխանությունների անգործությունը, թերացումները, անփութությունը քննադատելը նորմալ երկրներում արդյունք է տալիս։ Իշխանությունները ձգվում են, շտկում սխալները, վերացնում խնդիրը կամ նվազեցնում ռիսկերը։ Մեր երկրում իշխանությունները չեն ուզում լսել քննադատությունները։ Երբ մամուլը, քաղաքական կամ հասարակարական գործիչը բարձրացնում է հանրությանը հուզող, մտահոգող խնդիր, ապա իշխանությունները ոչ թե փորձում են լուծել այն, այլ մխիթարվում, որ նախկինների ժամանակ կար ավելի ամոթալի խնդիր։ Մարդիկ այս անպատասխանատու վերաբերմունքը տեսնելով, իրենք են փնտրում լուծումներ, երբեմն՝ օրենքի խախտումներով, բարոյական նորմերն արհամահելով, քաղաքացիների շահերը ոտնահարելով, «գեղական կարգով», ամենակարճ ճանապարհով, վրեժով։

Օրինակ ՝ թափառող շների հարձակումների դեպքերը ցույց էին տալիս, որ ստերջացման հարցում թերացել են։ Բայց ոչ ոք չէր պատժվում։ Իսկ օրեր առաջ շների հարձակման ողբերգական դեպք տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին Սուրենավանում։ Թափառող շները դպրոցի ճանապարհին հետապնդել էին մի քանի երեխաների, նրանցից մեկը փախչելիս վայր էր ընկել և մահացել։ Էլի ոչ ոք չպատժվեց։

Ենթադրելի է, որ պատկան մարմինները չեն հասցնում ստերջացնել թափառող բոլոր շներին, լավ չեն բացատրում հանրությանը, թե ինչպես վարվել թափառող շների հարձակման դեպքում։ Բայց դա նույնպես չի ազատում պատասխանատվությունից։ Նորմալ երկրում այսպիսի ողբերգությունից հետո կպատժվեին մի քանի պատասխանատու պաշտոնյաներ, որոնց թերացումները հանգեցրել են ողբերգական դեպքի։ Իսկ ի՞նչ է լինում, երբ համարժեք չեն արձագանքում մարդկային ողբերգությանը, չեն պատժում պատասխանատուներին։

Հանրային խոսույթում շրջանառվում է կասկածելի վարկած, թե Հրազդանում շներ գնդակահարողները հրահանգ են ստացել ՔՊ-ից, որ ցույց տան, թե ողբերգության մեջ պատասխանատու պաշտոնյաներ չկան, մեղավոր են շներն ընդհանրապես։

Դաժան հաշվեհարդարին համարժեք արձագանքեցին կենդանասերները։ Նրանք կոնկրետ պահանջում են իրավական ընթացք տալ կատարվածին։ Որպես խնդրի արմատական լուծում՝ պահանջում են, որ Հայաստանի ամբողջ տարածքում բացվեն թափառող կենդանիների համար պետական կացարաններ: Այսպիսի լուծումներ կիրառվում են բազմաթիվ երկրներում։

Ամենայն հավանականությամբ՝ ՔՊ-ական իշխանությունները կարհամարհեն կենդանասերների պահանջները, կբավարարվեն հրազդանյան, ընդհանրական վենդետայով ու ոչինչ չեն անի, քանի որ ընտրել են անպատասխանատվության ռազմավարությունը, որն ակտիվորեն տարածվում է վարակի նման։ Այն արդեն ընդօրինակում են հանրային ծառայությունները, որոշ խոշոր տնտեսվարողներ։ Անպատասխանատվությունն այնքան է տարածվել, որ քաղաքացին զարմանում է, երբ հանրային ծառայողի կողմից ուշադրության է արժանանում։

Պարզ ասած՝ համակարգային խնդիրը անպատասխանատվությունն է։ Նույնիսկ, եթե որոշ ժամանակ անց այլ քաղաքական ուժեր հաղթեն ընտրություններում և նոր ռազմավարություն ընտրեն, ապա երկար ժամանակ անհրաժեշտ կլինի հասարակությունն առողջացնելու, մաքրելու համար։ Իսկ եթե հաջորդները, Աստված մի արասցե՝ շարունակեն ՔՊ-ական անպատասխանատվությունը, ապա հասարակությունը վերջնական կայլասերվի ու կոչնչանա, տանելով ամենաթանկը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն