Օդաչու, հրամանատար, ավիացիայի փորձագետ Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂ
Վերջին մի շաբաթում հանրության ուշադրության կենտրոնում էր «Ֆլայ Առնա» ավիաընկերության, որպես ՀՀ հերթական «ազգային ավիափոխադրողի» փուչիկը պայթելու մասին թեման:
Ինձ բազմաթիվ լրագրողներ դիմել են տարատեսակ հարցերով: Որոնցից հիմնականները`
«Ֆլայ Առնայի» հայկական լինել-չլինելը, «Ազգային ավիափոխադրող» չկայանալու պատճառները: Այդ ընկերության ապագան Հայաստանում
Պարզաբանումների և ամեն անգամ չկրկնվելու համար որոշեցի այս գրառմամբ ամեն ինչ պարզաբանել, գոնե իրավական տեսակետից:
«Ֆլայ Առնան» ՀՀ «ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂ» երբեք ՉԻ ԵՂԵԼ:
Համաձայն Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) ձևակերպման`
«Ազգային Ավիափոխադրողը» տվյալ երկրի միակ կամ հիմնական ավիափոխադրողն է, որը հանդիսանում է երկրի ավիացիոն փոխադրումների շուկայի կարգավորման ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ (տես հղումը ICAO doc.9626)
«Ազգային Ավիափոխադրող» ՉԻ ՆՇԱՆԱԿՎՈւՄ վարչապետի, նախագահի, կամ որևէ այլ պաշտոնյայի հրամանագրով: Այդպես անվանելով ավիաընկերությանը, այն այդպիսին չի դառնում: Ինչպես բոլոր Հաղթանակ անունը կրողները հաղթանակ չեն, Համեստները` համեստ, Գեղեցիկները` Գեղեցիկ, ....
«Ազգային ավիափոխադրողը» երկարատև, մասնագիտական և որակյալ աշխատանքի, տվյալ երկրի ավիափոխադրումների շուկայում իր սպասարկած ծավալների շնորհիվ շուկայի կարգավորման վրա ազդեցություն գործելու հնարավորություն ՎԱՍՏԱԿԱԾ ավիաընկերության կարգավիճակի գնահատականն է: Ոչ թե անվանում:
Ինչին, այլ պատճառներից բացի, լոուքոստ մոդելով (ինչի ներկայացուցիչ է և՜ «Ֆլայ Առնան», և «Էյր Արաբիա» մայր ընկերությունը) հասնել հնարավոր չի:
Հիմա` վարչախմբի կողմից որպես տիեզերական առաջընթաց ներկայացված, «Ազգային ավիափոխադրող» կոչվող, բայց իր 2 օդանավով էդ ստատուսից լուսային տարի հեռու գտնվող ընկերության 2 օդանավից 1-ը տեղափոխվել է այլ երկիր:
Խնդիրը ո՞րնա: Դրա շուրջ աժիոտաժի իմաստը ո՞րնա:
Հայկակա՞ն է արդյոք «Ֆլայ Առնա» ավիաընկերությունը: Չե՞ որ նրա բաժնետոմսերի 51 %-ը հայկական չեն:
ԱՅՈ, ավիաընկերությունը հայկական է: Այն գրանցված է ՀՀ-ում, գործում է ՀՀ-ում, աշխատում է ՀՀ օրենքներով, հարկերը վճարում է ՀՀ-ում...
Ապագայի մասին`
«Ֆլայ Առնան» «Էյր Արաբիա» ավիաընկերության 5-րդ դուստր ավիաընկերության փորձն է:
Նրանցից 2-ը` Մարոկկոյի և Եգիպտոսի մասնաճյուղերն աշխատում են անխափան: «Էյր Արաբիայի» օդանավերի մոտ 10 % շահագործվում են այդ կենտրոններից:
Մյուս երկուսը` Նեպալի և Հորդանանի, դադարել են գործել:
Եվ, ըստ իմ շատ հավաստի տեղեկությունների, ո՜չ «երկրի արտաքին քաղաքական անկայուն իրավիճակի» պատճառով, ինչպես նշվում է բաց աղբյուրներում:
Ասեմ, որ այս ընկերության գործունեությանը ծանոթ լինելով իր ստեղծման առաջին օրվանից, հավաստիացնում եմ, որ ՈՉ ՄԻ սկանդալի մեջ ներքաշված չի եղել:
Եվ հույս հայտնեմ, որ էդ պատճառով Հայաստանից հեռանալու առիթ չի ունենա»։