Ներքին 2 տարի առաջ - 13:50 08-12-2023

Ինչպես են շեղում ու կտրում քննությունից․ վարորդականի քննությունը՝ բյուջեն լցնելու միջո՞ց

Oragir.News-ն իր ընթերցողներից որոշակի բողոքներ է ստացել՝ վարորդական քննությունների վերաբերյալ։

Մեր ընթերցողներից մեկը, օրինակ, մեզ հետ զրույցում պատմեց, որ այս տարի մի քանի անգամ կտրվել է վարորդական վկայական ստանալու քննությունից։

Ըստ նրա՝ տեսական քնությունը առաջին փորձից ստացել է, իսկ գործնական քննությունը հանձնելու ժամանակ ոստիկանության տեսուչն իրեն շեղել է, ինչի հետևանքով ինքը խուճապի է մատնվել․

«Գոռալով ասաց՝ արգելակիր, ես էլ չհասկացա, թե ինչ կատարվեց, կարծեց՝ի վթարի ենք ենթարկվում, պարզվեց՝ ինձ ուղղակի ստուգում էր, հետո ասաց, որ այս հատվածում չի կարելի կանգնել»։

Մեր զրուցակիցը նշեց, որ մեկ օրում մի քանի քաղաքացի կտրվել է գործնական քննությունից նմանատիպ պատճառով, համոզված են՝ դա միտումնավոր է արվում։

«Ամեն քննության համար գումար ենք վճարում, և եթե այսպես մարդկանց կտրեն, բյուջեն ահագին կլցնեն»,- դժգոհեց ապագա վարորդը։

Oragir.News-ը կապ հաստատեց ավտոդպրոցներից մեկի հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ գործնական քննությունից շատերն են կտրվում, սակայն եթե համոզված են, որ իրենք ճիշտ են, կարող են բողոքարկել․

«Վերջերս նման մի դեպք Հրազդանում էր տեղի ունեցել։

Տեսուչը քննություն հանձնող կնոջը կտրել էր գործնական քննությունից, սակայն կինը պաշտպանել էր իր իրավունքները, տեսախցիկների միջոցով ապացուցել, որ ինքը ճիշտ է և ստացել էր վարորդական վկայականը»։

Ավտոդպրոցի աշխատակցի խոսքով, վարորդական վկայական ստանալու քննությունից կտրվում են երկու դեպքում, կամ լավ պատրաստված չեն լինում, կամ էլ քննությունն ընդունող տեսուչը հմտորեն շեղում է ապագա վարորդներին, ինչի պատճառով շատերի մոտ հիասթափություն, ինչպես նաև վախի զգացում է առաջացնում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
10:08 Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է․Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է