Մամուլ 2 տարի առաջ - 08:01 08-12-2023

ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություններ տալ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Էդգար Ղազարյանն ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դատական նիստը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ականը ՄԻՊ-ի ընտրության ժամանակ Էդգար Ղազարյանին սպառնացել էր ականջներն ու լեզուն կտրել, Ղազարյանն էլ նրա դեմ դատական հայց է ներկայացրել։

Ստացվում է, որ ՔՊ-ականը ոչ միայն հասարակությանը չի հարգում, քանի որ ԱԺ-ում նման բառապաշար է կիրառում, այլեւ դատական իշխանությանը՝ ո՛չ ինքն է ներկայանում, ո՛չ իր փաստաբանը։ Իսկ մինչեւ դատական նիստը դատարանին գրավոր բացատրություն կամ հայցապահանջի դեմ առարկություններ չի ներկայացրել: Այլ կերպ ասած՝ արհամարհական վերաբերմունք։

Սակայն այս պատգամավորը ոչ միայն սպառնալիքներ է հնչեցնում ՀՀ քաղաքացիների հասցեին, այլեւ զրպարտություն եւ կեղծիք է տարածում լրատվամիջոցների հասցեին: Երեկ նա մի քանի ԶԼՄ-ների հասցեին վայրահաչել է, այդ թվում՝ «Հրապարակի», ինչի համար շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություններ տալ: Մեր իրավաբաններն արդեն աշխատում են հայցադիմումի վրա: Բարձր ամբիոններից անպատասխանատու հայտարարություն անող, լրատվամիջոցների բարի համբավն արատավորող բոլոր վնասատուները պետք է պատասխան տան իրենց ասածների ու արածների համար:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ