Ներքին 4 տարի առաջ - 10:51 25-05-2022

«Միասնական հայրենիք» խմբակցությունից պահանջում ենք կոնկրետ բացատրություններ․ Արցախի քաղաքացիներ

Այսօր՝ 16:00-ին, բոլոր մտահոգ քաղաքացիներին հրավիրում ենք հավաքվել Արցախի Ազգային ժողովի շենքի դիմաց, պահանջատիրական նկատառումներից ելնելով՝ «Միասնական հայրենիք» խմբակցությունից պահանջել կոնկրետ բացատրություններ։ Այս մասին գրել է Ստեփանակերտի բնակիչներից Մարատ Ստեփանյանը՝ անդրադառնալով նրան, որ Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» խմբակցությունը չի միացել Արցախի ԱԺ 4 խմբակցությունների՝ նախօրեին տարածած հայտարարությանը:

Նախօրեին Մարատ Ստեփանյանը գրառում էր արել՝ նշելով. «Մեզ համար գոնե այս պահին կարևոր չէ, թե ով կամ ովքեր են Արցախանպաստ հայտարարություններով հանդես գալիս , կարևորը՝ ի ցույց ու ի գիտություն լինի մեր ներքին և արտաքին թշնամիների համար։

Այսօրվա հայտարարությունը՝ ի պատասխան Բրուսելյան հանդիպման մասնակիցների, որը հնչեցվել է ԱՀ ազգային ժողովի կողմից, կարելի է դասել այդ շարքերին, բայց արի ու տես՝ «Միասնական հայրենիք» խմբակցությունը չմասնակցեց վերոհիշյալ հայտարարությանը, որը զայրույթ ու տարակուսանք առաջացրեց հանրության շրջանում, մասնավորապես այն մարդկանց շարքերում, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի նշածս կուսակցությունը հայտնվի Ազգային ժողովում, ուստի հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք խմբակցության պատգամավորներից տալ հստակ բացատրություն՝ նշելով պատճառը կամ միգուցե նաև պատճառները, թե ինչու չմասնակցեցին այսօրվա՝ թվում էր թե միասնական հայտարարությանը։
Կողմնորոշվե՛ք տիկնայք և պարոնայք, գոնե այս օրհասական պահին ինքնուրույն որոշում կայացրեք և ներկայացրեք համապատասխան հաշվետվություն։ Եթե մոռացել եք, ուզում եմ հիշեցնել, որ մեր՝ համախոհներիս շնորհիվ եք հայտնվել այնտեղ, որտեղ որ հիմա գտնվում եք»:


Արդեն այսօր նա նշել է. «Երեկվանից բազմաթիվ մեր հայրենակիցներ շրջաններից և գյուղերից կապ են հաստատում ինձ հետ՝ իրենց անվերապահ աջակցությունը ցուցաբերելու և ներկա գտնվելու այսօրվա հանդիպմանը, որը տեղի կունենա «Միասնական հայրենիք» խմբակցության հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ շնորհակալ ենք բոլորիցդ հայրենիքի հանդեպ մտահոգ կեցվածք դրսևորելու համար, ուստի հաշվի առնելով Ստեփանակերտ ժամանելու հետ պայմանավորված ծախսերը՝ խնդրում ենք առայժմ մնալ տեղերում, մենք այսօր մի խումբ քաղաքացիներով կհանդիպենք վերոնշյալ պատգամավորների հետ և անպայման կիրազեկենք բոլորիդ արդյունքների վերաբերյալ»:

Նշենք, որ այսօր «Միասնական Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է իր վերաբերմունքը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման եւ ԱԺ խմբակցությունների հայտարարությանը իր չմիանալու պատճառների մասին:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»