Մամուլ 2 տարի առաջ - 07:48 01-12-2023

Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 5-ին մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստերի օրակարգում 24 հարց է ընդգրկված, որոնցից պարտադիր քննարկման ենթակա են 12-ը։

Այդ պարտադիր հարցերից է նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրությունը։ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները միասին առաջադրել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու։ Թեկնածուն Մանվել Բադալյանն է, որը Քաղծառայության խորհրդի նախկին նախագահն է, պրոֆեսիոնալ է, Կառավարման ակադեմիայի դասախոս:

Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված է Հակոբ Միհրանյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի համար երկու թեկնածու է առաջադրված՝ Նարինե Ավետիսյանն ու Հայկուհի Հարությունյանը։

Վերջինս այժմ այդ կառույցի նախագահն է, մյուսը՝ նրա աշխատակիցը: Հավելենք, որ սա ԱԺ-ի վերջին նստաշրջանն է, սակայն մինչեւ տարեվերջ թերեւս արտահերթ նստաշրջաններ կլինեն։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր

Ձեզ գուցե հետաքրքրի