Մամուլ 2 տարի առաջ - 08:20 02-12-2023

«ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կքննարկվի «ՀայաՔվե»-ի քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ըստ ամենայնի, բացասական եզրակացություն կտա օրինագծին, եւ այն նույնիսկ չի ընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

Զարմանալի «զուգադիպությամբ» նույն օրերին՝ դեկտեմբերի 5-ին եւ 8-ին, տեղի են ունենալու նաեւ «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի դեմ արդեն մեկուկես տարի ձգվող քրեական գործի դատաքննության ամփոփիչ լսումները, եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարդալու է դատավճիռը։

Ամիսներ շարունակ կալանավայրում անցկացրած Ավետիք Չալաբյանի դեմ այս քրեական գործը, ինչպես հետո պիտի պարզվեր, ամբողջապես շինծու մեղադրանքով էր՝ իբր հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու հիմքով։

Պարզապես, ինչպես տասնյակ այլ ընդդիմադիր գործիչների, Չալաբյանի դեպքում էլ իշխանությունը նրա քաղաքական ակտիվությունը փորձում է կասեցնել նրա դեմ քրեական հետապնդմամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր