Արտաքին 2 տարի առաջ - 18:38 28-11-2023

Ոչ մեկին թույլ չենք տա մասնատել մեր երկիրը. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ արևմուտքին Ռուսաստանի պես մեծ ու բազմազգ պետություն պետք չէ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Պուտինն ասել է Համաշխարհային ռուսական հավաքում։

«Նրանք ուզում են մասնատել և թալանել Ռուսաստանը, բայց ուժով չեն կարողանում, ուրեմն պետք է քաոս սերմանել: Մենք ոչ մեկին թույլ չենք տա մասնատել Ռուսաստանը, այն միակն է», - ասել է նա:

Պուտինը միևնույն ժամանակ կոչ է արել հիշել 1917 թվականի հեղափոխության, դրան հաջորդած քաղաքացիական պատերազմի և ԽՍՀՄ փլուզման դասերը:

«Ժողովուրդը դեռևս վճարում է անջատողականներին զիջելու և կենտրոնական իշխանության թուլության գինը»,- նշել է ՌԴ նախագահը։

ՌԴ առաջնորդը հավելել է, որ միասնական, ուժեղ և ինքնիշխան Ռուսաստանը պատրաստ է երաշխավորել ՌԴ-ի և երկրի տարածքում ապրող այլ ժողովուրդների ինքնիշխան զարգացումը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը