Մամուլ 2 տարի առաջ - 08:47 28-11-2023

ՔՊ գրասենյակում չեն տեղավորվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն Արմավիրում ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որի մասին նաեւ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց․ «Նիստին մասնակցել են կուսակցության Արմավիրի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ եւ կուսակցության վարչության անդամներ։ Քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային եւ գաղափարախոսական բնույթի հարցեր։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ուղենիշային ելույթով»։

Նախաձեռնող խումբը կամ, այլ կերպ ասած՝ կուսակցական ակտիվը, ինչպես հայտնի է, ամեն հինգշաբթի հավաքվում է ՔՊ երեւանյան գրասենյակում եւ քննարկում տարբեր հարցեր: Այս անգամ Փաշինյանը որոշել է խախտել ավանդույթը այն պատճառաբանությամբ, թե ինքը դժգոհություններ է ստացել մարզերի կուսակցականներից, թե իբր մինչ ուզում են գրանցվել նախաձեռնող խմբի նիստերին մասնակցելու համար, տեղերը լրացած են լինում: Բանն այն է, որ ՔՊ գրասենյակի դահլիճը սահմանափակ է, եւ մի քանի տասնյակ մարդ է միայն մասնակցում կուսակցական հավաքներին, ուստի Փաշինյանը որոշել է ինքն այցելել մարզեր եւ հանդիպել տեղի կուսակցականների հետ, լսել նրանց խնդիրները։

Իրականում, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ֆորմատի փոփոխության ավելի ծանրակշիռ պատճառներ կան, բացի տեղի խնդիրներին ծանոթանալը, նա փորձում է մարզերում տրամադրությունները ստուգել եւ կողմնորոշվել իր վարկանիշի ու դիրքի ամրության հարցում։

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ
18:00 Քավության նոխազ՝ ԱԱԾ տեղակալի տեսքով, և ՊՆ-ի «պատերազմը»՝ կանանց շպարի դեմ