Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 18:20 27-11-2023

Չնայած պատերազմին, Ուկրաինան շարունակում է ՌԴ-ին պահեստամասեր մատակարարել

Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում ռուսական ավիացիոն արդյունաբերությունը շարունակում է մատակարարումներ ստանալ ռուսական Avia FED Service ընկերությունից, որն էլ իր հերթին պահեստամասերի մեծ մասը գնում է Ուկրաինայից։ Այս մասին նշվում է «Կարևոր պատմություններ» նախաձեռնության կողմից իրականացված հետաքննության մեջ։

Հաղորդվում է, որ պատերազմի ընթացքում Avia FED Service-ը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, Ռոստեկին և նախագահական թռիչքային ջոկատին մատակարարել է առնվազն 650 միլիոն ռուբլու պահեստամասեր, որոնց մեծ մասը՝ շուրջ 370 մլն ռուբլի արժողությամբ, ձեռք է բերել Ուկրաինայից։

Հետաքննությանը հայտնի է դարձել, որ ՌԴ մատակարարումներ են եղել նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։

Նշվում է, որ նախքան ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը Avia FED Service-ի հիմնական մատակարարը Խարկովի մեքենաշինական գործարանն էր, որի վաճառքի 70%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին։ Ուկրաինայի արևելքում հակամարտության բռնկմամբ գործարանը պաշտոնապես դադարեցրել է մատակարարումները Ռուսաստան: 2018 թվականին Avia FED Service ընկերությունը հայտնվել է ուկրաինական պատժամիջոցների տակ։

Ըստ Important Stories-ի՝ դա չի խանգարել դեպի ՌԴ իրականացվող մատակարարումներին, բայց դրանք կատարվել են անուղղակի՝ Արաբական Միացյալ Էմիրություններու գրանցված Linker ընկերության միջոցով: Ընկերությունն ունի մի քանի լեզուներով կայք, այդ թվում՝ ռուսերեն, որտեղ ասվում է, որ այն մասնագիտացած է Մի-8, Մի-17, Կա-32 ուղղաթիռների և ինքնաթիռների մասերի մատակարարման մեջ՝ դեպի աշխարհի ցանկացած կետ:

Linker-ը ստացել է ուկրաինական արտադրանք, մասնավորապես, Motor Sich-ից, որի տնօրեն Վյաչեսլավ Բոգուսլաևը դավաճանության կասկածանքով կալանավորվել էր անցյալ տարվա հոկտեմբերին՝ «ռուսական հարձակողական ինքնաթիռների համար ռազմական ապրանքների ապօրինի մատակարարման համար»։ Linker-ի քույր Amis ընկերության կայքում ասվում է, որ ընկերությունը Motor Sich-ի պաշտոնական ներկայացուցիչն է ԱՄԷ-ում և ունի բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և լիցենզիաները:

Հայտնի է, որ Linker-ի վերջին մատակարարումը կատարվել է այս տարվա հունվարին,իսկ դրանից հետո մատակարարումները շարունակվել են ղրղզական Bakaitorg1 ընկերության միջոցով, որը գրանցվել է 2023 թվականի ապրիլին։ Այս ընթացքում նրան հաջողվել է Ռուսաստանին վաճառել Ուկրաինայի քիմիական գործարանի արտադրանքը՝ 40 միլիոն ռուբլի ընդհանուր արժեքով։

LinkedIn-ում Linker-ի սեփականատերը Ալեքսեյ Պալչիկն է։ Հրատարակությունը կապվել է Պալչիկի հետ, սակայն նա հայտարարել է, որ իր ընկերությունը Ուկրաինայից Ռուսաստան երբեք ոչինչ չի մատակարարել և չի մատակարարում։ Հարցին, թե արդյոք Linker-ը ապրանքներ է մատակարարել Avia FED Service ընկերությանը, Պալչիկը նշել է՝ պատրաստ չէպատասխանել։

Avia FED ծառայության տնօրեն Ալեքսանդր Ռեշետնիկը «Կարևոր պատմություններ»-ին հայտնել է, որ ուկրաինական ապրանքները, որոնք ընկերությունը ստացել է 2022-2023 թվականներին, շատ ավելի վաղ են ձեռք բերվել և պարզապես գտնվում էին արտերկրում: Սակայն նա չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչպես է դա հնարավոր եղել իրականացնել մի քանի ամիս առաջ գրանցված Bakaitorg1-ի միջոցով առաքումների դեպքում։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան