Եթե Էդգար Ղազարյանն օգտակար լինի լսումներին, առիթ կտանք․ Գեղամ Մանուկյան
copy image url

Եթե Էդգար Ղազարյանն օգտակար լինի լսումներին, առիթ կտանք․ Գեղամ Մանուկյան

Ներքին 1 տարի առաջ - 14:58 27-11-2023
«Չեմ ուզում պատասխանել այդ հարցին, չկա այդպիսի բան»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 24-ին «Հայաստան» դաշինքն արգելափակել է իր մասնակցությունը խորհրդարանական լսումներին։

«Հրավիրյալների ցանկի որոշման հարցում իմ պատասխանատվությունը չի եղել։ Խմբակցությունը նման որոշում չի կայացրել»,- հավելեց Մինասյանը։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Էդգար Ղազարյանը նման պնդում անում, պատգամավորը պատասխանեց․

«Էդգար Ղազարյանը պետք է բացատրի, թե ինչո՞ւ է նման գրառում արել։ Բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք այդ լսումներին ներկա չեն եղել, հիմա ի՞նչ, ամեն մեկը նման բան ասի»։

Ճշտող հարցին՝ եթե անձամբ ձեզ դիմեր, թույլ կտայի՞ք մասնակցել լսումներին, Արծվիկ Մինասյանն այսպես արձագանքեց․

«Խնդիրը հետևյալն է։ Ցանկի պատասխանատուն ես չեմ, «ՀայաՔվե»-ից Ավետիք Չալաբյանն է եղել, մեր խմբակցությունից՝ Գեղամ Մանուկյանը։ Իրենք են հրավիրյալների ցանկի պատասխանատուն, զանգեք իրենց»։

Oragir.News-ը կապ հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, վերջինս այսպես մեկնաբանեց տեղի ունեցածը։

«Չգիտեմ՝ Էդգար Ղազարյանը ինչ է գրել, բայց մինչև լսումները առիթ ունեցել եմ այդ հարցը Էդգար Ղազարյանի հետ քննարկել, ցավոք սրտի՝ բազմաթիվ հրավիրյալների ցանկեր էին ներկայացվել, և պարտադրված փորձել ենք սահմանափակել, որովհետև 200-ից ավելի անուն էր ներկայացվել և շուրջ 50, 50-ից ավելի մեր հայրենակիցների անուններ դուրս են մնացել ցանկից, այդ թվում՝ Էդգար Ղազարյանի։ Կարծում եմ՝ դրանից մեծ ողբերգություն չպետք է սարքել, որովհետև 150-ից ավելի հրավիրյալներ ամբողջ օրը հնարավորություն է ունեցել իրենց ելույթներով, կարծիքներով թեման բարձրաձայնել»։

Հարցին՝ կուսակցությունը անձնական տարաձայնություններ ունե՞ք Էդգար Ղազարյանի հետ, թե՞ ոչ․ պատգամավորը պատասխանեց․

«Անձնական տարաձայնություններ ոչ մեկի հետ չունեմ, կարող եմ ունենալ քաղաքական բազմաթիվ տարաձայնություններ, որոնց, եթե կարիքը լինում է դիմացինիս տեղյակ եմ պահում, այդ թվում՝ Էդգար Ղազարյանին»։

Եթե կրկին լսումներ լինեն, «Հայաստան» խմբակցությունը հնարավորություն կտա՞, որպեսզի Էդգար Ղազարյանը մասնակցի, Մանուկյանը պատասխանեց։

«Եթե առիթ լինի, եթե հասկանանք, որ Էդգար Ղազարյանն օգտակար կլինի այդ լսումներին, առիթ կտանք, ինչպես եղել է նախկինում և նախկինում եղած լսումներին Էդգար Ղազարյանին հրավիրելուց հետո աչքովս չի ընկել, որ Էդգար Ղազարյանը հատուկ ստատուսով շնորհակալություն հայտնի «Հայաստան» խմբակցությանը՝ լսումներին իր ներկայությունն ապահովելու համար»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ԱԺ-ում քննարկվում էր «ՀայաՔվե»-ի օրենսդրական առաջարկը, որին մասնակցում էին քաղաքական-հասարակական գործիչներ։

Էդգար Ղազարյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշել, որ «Հայաստան» դաշինքն արգելափակել է իի մասնակցությունը խորհրդարանական լսումներին։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ