Վահան Քերոբյանը Իտալիայում մասնակցել է Զբոսաշրջության միջազգային առաջին ֆորումին
copy image url

Վահան Քերոբյանը Իտալիայում մասնակցել է Զբոսաշրջության միջազգային առաջին ֆորումին

Ներքին 1 տարի առաջ - 22:06 24-11-2023
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնել է Իտալիայի Հանրապետություն՝ Բավենո քաղաքում «Forum Internazionale Del Turismo 2023»՝ Զբոսաշրջության միջազգային առաջին ֆորումին մասնակցելու նպատակով։

Այցի շրջանակում նոյեմբերի 24-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարթոլոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության հնարավորությունները։