Ներքին 2 տարի առաջ - 13:22 22-11-2023

Պայթյունը տեղի է ունեցել ԶՈւ կողմից այդ օբյեկտի անվտանգ կառավարման պարտավորության ձախողման պայմաններում․ Արտակ Բեգլարյան

«Սեպտեմբերյան ագրեսիայի և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր անձինք են զոհվել ու վիրավորվել, որոնք որևէ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն այսօրվա դրությամբ չեն ստացել ։ Ցավալին այն է, որ նման միտում անգամ տեսանելի չէ»- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել նախկին պետնախարար , մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Բեգլարյանը գտնում է, որ պետք է պահպանվի 44-օրյա պատերազմի սկզբունքը։ «Սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով արձանագրվել է շուրջ 230 զոհ, որոնց մեջ նաև կային քաղաքացիական անձինք, ներառյալ՝ 6 երեխա: Ըստ ՆԳՆ վերջին թարմացման էլ վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով արձանագրված մահերի թիվը հատում է 220-ը։ Շուրջ 50 անձ դեռևս համարվում է անհայտ կորած»,- ասում է Բեգլարյանը՝ մատնանշելով, որ միայն ԴՆԹ հետազոտությունների ավարտից հետո հնարավոր կլինի հստակ թվեր նշել: Արտակ Բեգլարյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պարտավոր է հատուկ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն տրամադրել նաև սեպտեմբերին Արցախում զոհված, վիրավորում ստացած, անհայտ կորած բոլոր անձանց ու ընտանիքներին։ Ու, եթե մարտական գործողությունների ժամանակ զոհված, վիրավորված ու անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը լուծվում է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի (1000+) միջոցով՝, (չնայած այդ մասով ևս կան վարչարարական խնդիրներ ու ձգձգումներ), ապա այս հիմնադրամի շահառու չհանդիսացող անձանց մասով խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանում:

Արտակ Բեգլարյանը դժվարանում է հաշմանդամության խումբ ձեռք բերած վիրավորների մասով հստակ կամ մոտավոր թիվ նշել, իսկ զոհվածների մասով, ասում է, որ թիվը հասնում է մոտ 300-ի։ «Քանի որ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած անվտանգային պարտավորությունների ձախողման պատճառով նաև եղավ այս ամենը, կարծում եմ, որ պետական ծրագրերից դուրս մնացած նշյալ անձինք ու նրանց ընտանիքները պետք է հստակ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն ստանան ոչ միայն նրանց սուր սոցիալական խնդիրների պատճառով, այլ՝ առաջնահերթ կարգով։ Ավելին, անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել վառելիքի պահեստի պայթյունի հանգամանքները և քննարկել դրա հետևանքով զոհված զինվորականներին Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու դարձնելու հնարավորությունները, քանի որ պայթյունը տեղի է ունեցել ռազմական օբյեկտում՝ պատերազմական գործողությունների հարուցած քաոսի ու խուճապի և Զինված ուժերի կողմից այդ օբյեկտի անվտանգ կառավարման պարտավորության ձախողման պայմաններում»,- ասում է Բեգլարյանը:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»