Ներքին 2 տարի առաջ - 22:42 28-10-2023

Վառելիքի պահեստում պայթյունը տեղի է ունեցել ՊԲ-ի անձեռնմխելի պահեստում. Արցախի նախագահ

Վառելիքի պահեստում պայթյունը տեղի է ունեցել ՊԲ-ի անձեռնմխելի պահեստում, որը նաև մինչև ռազմական գործողությունները ձգտում էինք չօգտագործել, որովհետև դա նախատեսված էր հենց ռազմական գործողությունների սկսման ժամանակ օգտագործելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Մեր բնակչությունը խուճապի հետևանքով հայտնվել է զորամասի պահեստում, չի պահպանվել անվտանգության տարրական կանոնները: Իրականացվում էր բենզինի ինքնուրույն դուրս բերում պահեստից: Այդ կանոնների խախտման պատճառով տեղի ունեցավ այդ պայթյունը, որը խլեց մեծ թվով կյանքեր: Մարդիկ փորձում էին հայթայթել բենզինի պաշարներ:

Թեև մենք հայտարարում էինք, որ այս ռեժիմը գործելու է մինչև տարվա վերջ և բոլոր ցանկացողները պահովվելու են տրանսպորտով և տեղափոխվելու են Հայաստան:
Մեզ համար այդ դեպքը շատ ծանր է: Մենք ունեցել ենք գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում»:

Հարցին, թե կա՞ն այստեղ մեղավորներ և ինչ է արվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ, Արցախի նախագահը պատասխանեց. «Մեր ՔԿ-ի կողմից հարուցվել է քրեական գործ, այն հիմա փոխանցված է Հայաստանիօ ՔՊ զինվորական գլխավոր վարչություն: Ես կխնդրեի ՔԿ-ի ղեկավարությանը հետևողական լինել և պարզել այդ դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել բոլոր մեղավորներին և ենթարկել պատասխանատվության»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի