copy image url
Ներքին Արտաքին 1 շաբաթ առաջ - 11:17 20-11-2023

Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այսօր կժամանի Հայաստան

Միացյալ թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը Հարավային Կովկասի երկրների այցի ընթացքում կընդգծի ՄԹ հանձնառությունը խաղաղությանն ու անվռանգությանը, ինչի կապակցությամբ, մասնավորապես, նշվում է․

• Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի ընթացքում կընդգծի ՄԹ հաստատուն աջակցությունն այդ երկրների ինքնիշխանությանն ու անվտանգությանը:

• Նախարար Դոքերթին կընդգծի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար։

• Տարվա ընթացքում տարածաշրջան կատարելիք երրորդ այցի ընթացքում նա կքննարկի Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգերը և կխթանի Միացյալ Թագավորության փորձը՝ աջակցելու Ադրբեջանի անցմանը վերականգնվող էներգիային։ ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի ընթացքում, որը կմեկնարկի այսօր (նոյեմբերի 20-ին), կընդգծի Միացյալ Թագավորության ակտիվացող աջակցությունն ու համագործակցությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։

Ռուսաստանի հարավային սահմանին գտնվող տարածաշրջանը շարունակում է խոցելի մնալ արտաքին միջամտության նկատմամբ, մինչ վերականգնվում է հակամարտության հետևանքներից և փորձում է առաջ մղել բարեփոխումների օրակարգերը՝ ի նպաստ ազատության ու անկախության ժողովրդավարական ընտրության։ Հիմնվելով այս տարի երեք երկրների հետ կայացած պաշտոնական ռազմավարական երկխոսությունների վրա՝ նախարար Դոքերթին կառաջարկի ընդլայնել առևտրի և անվտանգության ոլորտներում համագործակցության շրջանակը՝ տնտեսությունների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից Եվրոպայի կախվածության նվազեցմանը նպաստելու համար:

Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Երեւան ժամանելուց առաջ ասել է. «Հարավային Կովկասն առերեսվում է տարածաշրջանի կայունությանը սպառնացող անվտանգային զգալի մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրների կողմից։ Անկայուն տարածաշրջանում Միացյալ Թագավորությունը հուսալի գործընկեր է բարեփոխումների, խաղաղության և կայունության համար»:

Եվրոպայի հարցերով նախարարը ժամանում է Երևան՝ նոր թափ հաղորդելու անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունն առևտրի, անվտանգության և օրենքի գերակայության ոլորտներում։ Թբիլիսիում նա կհաստատի ՄԹ աներկբա աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կաջակցի նրա եվրաատլանտյան ձգտումներին՝ Վրաստանի կառավարության և ժողովրդի կամքին համահունչ:

Միացյալ Թագավորությունն աշխատում է Վրաստանի կառավարության հետ՝ ռուսական ագրեսիայի դեմ իր դիմակայունությունն ամրապնդելու նպատակով, այդ թվում 2022 թվականի ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում համաձայնեցված՝ Վրաստանի կարիքներին համապատասխան աջակցության փաթեթի միջոցով: Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ նախարար Դոքերթին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կհորդորի արդյունավետ ներգրավվածություն ունենալ միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցություններում՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։

Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և ավելի լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը: Միացյալ Թագավորությունն առաջին երկրներից էր, որն աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին ականազերծման գործում՝ տրամադրելով սարքավորումներ և տեղական իշխանությունների համար դասընթացներ ականազերծման վերաբերյալ։

Նախարար Դոքերթին Բաքու է ժամանում հենց այն ընթացում, երբ ՄԹ-ն շարունակում է գործակցությունը՝ իր աջակցությունը տրամադրելով պայթուցիկ զինամթերքի ոչնչացման մասնագիտացված դասընթացների անցկացման համար, որոնք անհրաժեշտ հմտություններ կապահովեն բարձր վտանգավորության միջավայրում աշխատելու համար։

Ամենից շատ դիտված

18:31 102 տարեկանում մահացել է «Թամանյան» դիվիզիայի վերջին զինվորը
13:27 Մարտակերտ գնալիս արկերով հարվածում էին մեր մեքենային, աչքերս փակել ու խաչակնքվում էի․ արցախցի
21:21 Երևան-Աշտարակ մայրուղում մեքենա է այրվում
11:01 Մեր պադեզդում 4 ադրբեջանցի կար․ սկսեցին հայերի հետ կռվել, լոխ ատնաշենին փչացավ․ 85-ամյա արցախցի
22:15 Լավ ծիծաղի առիթ տվեց ինձ. Շուշան Պետրոսյանը՝ համացանցում տարածվող լուրերի մասին
19:30 Հայրս սպա էր, երբ իմացանք զոհվել է, վառեցինք բոլոր փաստաթղթերը, որ մեզ չվնասեին․ արցախցի 14-ամյա տղա
09:35 Անձրևաջրով լցված փոսի մեջ թպրտում էի․ հիվանդանոցում գիտակցության եկա․ զինվորական
12:58 Մահացել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի պարետը
16:05 Հանեք ֆորմեքդ, գռաժդանսկի շորեր հագեք. նվաստացնելով զինաթափեցին. արցախցի սպայի պատմությունը
12:10 Մամուլից եմ տեղեկացել․ փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով վճռի մասին