Ներքին 2 տարի առաջ - 11:28 18-11-2023

Հրազդանում ավարտական փուլում է գտնվում Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրը

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում կառավարության 2022 և 2023 թթ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրեր են իրականացվում, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Այս պահին ավարտական փուլում է գտնվում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրը:

Ծրագիրը շատ կարևոր է այն առումով, որ այստեղ տարիներ շարունակ բնակիչների համար խմելու ջուրը խնդիր է եղել. որպես խմելու ջուր օգտվել են հորատանցքներից (խորքային ջրերից):

Այժմ կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորման արդյունքում Լեռնանիստը կունենա շուրջօրյա ջրամատակարարում:
Շահած ծրագրի արժեքը շուրջ 240 մլն. դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 70% է, համայնքի ներդրումը’ 30%:
Կառավարության մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Հրազդանում իրականացվում են Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բացօթյա բեմի և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքներ:

Շահած ծրագրի արժեքը շուրջ 23 մլն. դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորումը կազմում է 30%, համայնքի ներդրումը’ 70%:

Աշխատանքներն ավարտական փուլում են:

Համայնքում 2023 թվականին հաստատվել են նաև թվով 3 մանկապարտեզների շենքերի, ևս մեկ մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի վերակառուցմանն ուղղված սուբվենցիոն ծրագիր, ինչպես նաև համայնքի և բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, Հրազդանում’ միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման, մայթերի և նոր եզրաքարերի տեղադրման, Զ.Անդրանիկ պողոտայում բետոնե բաժանարարի կառուցման ծրագրեր:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա