Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:00 14-11-2023

Մի քանի ՔՊ-ականներով խմբավորում էին ստեղծել, ինֆորմացիաներ հավաքագրել․ մանրամասներ՝ ՔՊ-ից Թաթուլ Ասիլյանին հեռացնելու մասին

ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու որոշումը վաղուց է կայացվել, սակայն Նիկոլ Փաշինյանը հարմար պահի էր սպասում, որ այն կյանքի կոչեր։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Թաթուլ Ասիլյանի անունը բազմաթիվ ապօրինությունների հետ է կապվում, բացի այդ «հեղափոխականներին» դուր չէր գալիս Ասիլյանի լկտի և սանձարձակ պահվածքը։

«Բազմիցս Թաթուլ Ասիլյանի պահվածքի մասին տեղեկացրել ենք վարչապետին, բայց ամեն անգամ փորձում էր հնարավորություն տալ՝ հաշվի առնելով Թաթուլի ակտիվ մասնակցությունը 2018 թվականի հեղափոխությանը»,- ասաց ՔՊ-ի մեր աղբյուրը, ապա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը զայրացել է և կարգադրել բոլոր «վատ» վարքագիծ դրսևորող թիմակիցների մասին իրեն զեկուցեն։

ՔՊ-ի մեկ այլ անդամ էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Թաթուլ Ասլիյանից բացի առաջիկայում այլ անձինք ևս կհեռացվեն կուսակցությունից և պատճառը առանձին խմբավորումներ ստեղծելն ու ներսի ինֆորմացիաները հավաքագրելն է․

«Թաթուլը, ինչպես նաև մի քանի կուսակցականներ վերջին շրջանում կուսակցության ներսում «մինի կուսակցություն» էին հիմնել և իրենց խմբավորումով ինֆորմացիաներ էին հավաքում։ Հենց սա է հիմք հանդիսացել նրանց կուսակցության շարքից հեռացնելու»։

Նշենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխության» մասնակից, Արարատի բնակիչ Ալինա Մախսուդյանն ամիսներ առաջ ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի մասին աղմկահարույց գրառում էր կատարել, նշել, որ Թաթուլ Ասիլյանը փորձել է կենակցել 44-օրյայում վիրավորվածի հարսի հետ։

Մեր տեղեկություններով՝ այս հանգամանքը ևս հիմք է հանդիսացել Թաթուլ Ասիլյանին կուսակցությունից հեռացնելու համար։

Оragir.News-ը կապ հաստատեց Ալինա Մախսուդյանի հետ։ Հարցին՝ արդյոք ինքն այս միջադեպի մասին անձամբ հայտնե՞լ է ՔՊ-ին, որպեսզի Ասիլյանին «պատժեն», Ալինա Մախսուդյանը պատասխանեց․

«Միանշանակ չեմ դիմել ոչ մեկին, ես այդ կուսակցության անդամ չեմ, ես ուղղակի իմ էջում դրա մասին խոսել եմ, որովհետև ինձ դիմել է այդ մարդու հարսը։ Բայց մենակ ինքը չէ, բազում բաներ է եղել, որ ինձ դիմել են, դե ես անձամբ էլ սկսել եմ հետաքրքրվել»։

Մախսուդյանը կարծում է, որ Թաթուլ Ասիլյանը շատ կասկածելի գործարքների մեջ է եղել, այդ իսկ պատճառով էլ նրան հանում են կուսակցությունից․

«Իմ կարծիքով՝ նա կասկածելի գործարքների մեջ է եղել, նաև բազում մարդկանց դիմումներով, խնդրանքներով, բողոքներով է այդ որոշումը կայացվել։ «Դալմա» մոլի հարևան հողատարածքների հետ կապված ինչ-որ հարցեր եղավ, այդ հարցերով էլ են բնակիչներն ինձ դիմել, որ ինչ-որ հողատարածքներ է վերցրել, մարդկանց խաբել է։ Այդ հարցով կարծում եմ՝ ուժային կառույցները պետք է զբաղվեն։ Իմ ունեցած տեղեկություններով՝ նրանք նաև Իջևանում ծաղկի սրահ ունեն, թաղման բյուրոյի հետ կապված ինչ-որ ծառայություններ,բողոքներ կան, որ ՀԴՄ կտրոններ չեն տպվել։ Թաթուլի հետ կապված շատ սև, մութ գործեր կան, դրանցով ևս պետք է համապատասխան կառույցը զբաղվի։ Ինձ թվում է՝ Թաթուլի հետքերով շատ մարդիկ են գնալու, ինքը մենակ չէ․․․»:

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Թաթուլ Ասիլյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են