copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:15 04-09-2023

ՔՊ-ական սադրիչ Թաթուլը փորձել է կենակցել 44-օրյայում վիրավորվածի հարսի հետ

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխության» մասնակից, Արարատի բնակիչ Ալինա Մախսուդյանը ֆեյսբուքյան իր էջում աղմկահարույց գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից, ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի մասին։

Վերջինս աչքի է ընկել ընդդիմության հանրահավաքներն ու ցույցերը սադրելով, ՔՊ-ի համար «տասովկաներ» անելով։

Ալինա Մախսուդյանը գրել է, որ սույն ՔՊ-ականը արցախյան պատերազմի զինհաշմանդամին օգնելու համար փորձել է ինտիմ հարաբերություն ունենալ նրա հարսի հետ։ Ալինա Մախսուդյանը մասնավորապես գրել է․

«Այսօր կգրեմ Երևանի ընտրությունների քարոզարշավից և ամեն անգամ մեկի մասին կմանրամասնեմ ։

Քաղաքացիական Պայմանագրի քարոզարշավի ժամանակ աչքիս ընկավ մի մորուքավոր պիղծ, թաթուլիկ անունով, որը հայտնվել է մեր շարքերում հեղափոխությունից ահագին հետո, իսկ ո՞նց։
Ասեմ ոնց, հարմար տարբերակ էր, Մոսկվայից գումարներով եկավ Հայաստան, ունի կասկածելի անցյալ ըստ օդում կախված լուրերի՝ եղել է թմրամոլ և իբր բուժվել է Մոսկվայում և իր թմրամոլության պատճառով վատառողջ ծնված երեխաներին, այսինքն՝ հաշմանդամ, լքել է և վերադարձել իմ հայրենիք։
Սա մտավ հեղափոխության ակտիվիստների մեջ և սկսեց մեկին մյուսի հետ խառնել , լկտի ստեր օգտագործել, որոշ կանանց որոնք բավականին ակտիվ էին ու պայքարել էին հանուն մաքուր, ազատ, ազնիվ Հայաստանի իր բառերով ասեմ՝ սկսեց փչաչցնել և դա իրմոտ ստացվեց գոնե նրանց մասով, ովքեր ինձ պատմել են ամենայն մանրամասներով և ունեն ձայնագրություններ, նամակներ և ֆոտոներ դա հաստատելու մասին։
Անգամ ամենահավատարիմ գաղափարակից մարդիկ նեղացան իրարից սրա թեթև ձեռքով, հետո հասկացան ինչ են արել և ում են լսել, բայց դե արդեն ուշ է, հետադարձ ճանապարհ չկա։
Սա սկսեց մարդկանց հույսեր ներշնչել, թե մեկին գործով կապահովի որովհետև X պաշտոնյան իր մեջքն է, այդ X անունը գիտեմ, չեմ արտահայտվում, ՔՊ-ն էլ գիտի, բայց համեստորեն լուռ է։ Նա քարոզարշավի պատճառով միայն անցավ գործի, չնայած հանեցին շպրտեցին, որովհետև գլուխում թերի բաներ կային։
Սա մի բանի համար էր պետք օրինակ՝ գրպանները դատարկելու, երբ կերուխում էին անում, մարդկանց փչացնելու, երբ ֆաս հրաման տային։
Հիմա հարց՝ ինչո՞ւ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սրան քարշ տալիս իր ետևից այս փողոցից այն փողոց, թե մտածում եք՝ անցավ ու ոչինչ չենք հիշում։
Շատ լավ հիշում ենք, կան փաստեր, ձայնագրություններ, խոսակցություններ, որոնք տաքուկ պահպանված են։
Չկա գոնե մեկը, որը առանց պատժվելու կմնա, թաթուլիկ, ուղակի ամեն մեկին իր հերթին։
Հիմա ասեմ, երբ տեսնում ես ազնիվ մարդիք նաև պատգամավորներ երիտասարդ, մասնավորապես կանայք և աղջիկները սրա հետ համատեղ են քայլում, ուզում ես մեկ հարց տալ, դուք ճանաչո՞ւմ եք նրանց ում հետ այսօր Երևանյան փողոցներում մարդկանց համոզում եք, թէ ձեզ ընտրեն, ոնց ընտրեն ձեզ, եթե դուք քայլում եք մեկի հետ ով Արցախյանպատերազմի զինհաշմանդամին օգնելու համար առաջարկել է կենակցել կամ այլ կերպ ասած՝ ինտիմ հարաբերություն ունենալ հարսի հետ։

Եթե ձեր պայքարը համընկնում է նման մտածելակերպով, չստացված փլեյ բոյի, բանծիկավորի կարծիքի հետ, ապա ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է գնում։
Կհանդիպեմ ձեզ դրսում՝ հենց քարոզարշավի ժամանակ ու այս հարցը կտամ սկսած Ավինյան Տիգրանից մինչև մնացած անդամներին։

Ինչ վերաբերվում է թաթուլստանին, ապա կոչս ՔՊ կուսակցությանը, մաքրեք թաթուլանման երևույթներին, եթե ուզում եք ձեզ ձայն տան, այլապես չի լինելու դրական արձագանք, լավ իմացեք»։
Ալինա Մախսուդյանը նաև սքրիններ է տեղադրել Թաթուլ Ասիլյանի և զինհաշմադամի հարսի նամակագրությունից, ապա նշել, որ ավելի մանրամասն կներկայացնի ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով։

«Հա, ի դեպ ասեմ, որ թաթուլը մի ամբողջ 3 ժամ հեռախոսազրույցում ինձ համոզում էր, որ այդ կինն է ցանկացել իրեն բռնաբարել, նամակները ապացուցում են հակառակը։
Ես ոչինչ չեմ մոռանում։ Սա առաջին գրառումն էր, կլինեն ևս հինգը»,- եզրափակել է Ալինա Մախսուդյանը։