Ուղիղ եթեր
Ներքին 32 րոպե առաջ - 11:37 04-11-2026

Ծնողները բարձրաձայնում են, կենտրոնից՝ սպառնում. ի՞նչ է կատարվում «Երեխաների խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ահազանգեր ստանալ Գյումրիում գործող «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի վերաբերյալ։ Օրերս հաստատության շահառու ծնողներից մեկն ահազանգել էր՝ հայտնելով, որ խնամքի կենտրոնում տիրող իրավիճակը մտահոգիչ է։

Ծնողի խոսքով՝ երեխան հաստատությունից տուն է վերադառնում ագրեսիվ, անհավասարակշիռ վիճակում, ինչն էլ ծնողի մոտ հարցեր է առաջացրել կենտրոնում երեխաների նկատմամբ իրականացվող խնամքի և վերահսկողության վերաբերյալ։

Սակայն, ինչպես տեղեկանում է Oragir.News-ը, խնդրի մասին բարձրաձայնելուց հետո ծնողները բախվում են մեկ այլ մտահոգիչ իրավիճակի։

Մեր տեղեկություններով՝ ահազանգած ծնողներին սպառնում են, որ իրենց երեխաներին կհեռացնեն խնամքի կենտրոնից։ Փաստացի, այն ծնողները, որոնք բարձրաձայնում են իրենց երեխաների խնամքի պայմանների և կենտրոնում տիրող իրավիճակի վերաբերյալ մտահոգությունները, այժմ ստիպված են մտածել նաև այն մասին, որ իրենց երեխաները կարող են զրկվել հաստատությունից օգտվելու հնարավորությունից։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ծնողները խնդրի մասին բարձրաձայնելուց հետո նման սպառնալիքների բախվում, և արդյո՞ք կենտրոնի ղեկավարությունը փորձում է այս կերպ կանխել դժգոհությունների հրապարակային հնչեցումը։

Նշենք նաև, որ ահազանգից հետո Oragir.News-ը զրուցել էր նաև Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի հետ։ Նա հայտնել էր.«Թող սպասեն, հոգեբանն աշխատի, և եթե արդյունք չտեսան, այդ հարցը կքննարկենք»։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են